Հայաստանում մեկնարկել են Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի օրերը, որի շրջանակում«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը. ելույթ են ունեցել Աջարիայի պետական «Բաթումի» անսամբլը և Բաթումիի պետական նվագախումբը։
Միջոցառմանը ներկա են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստան ժամանած Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձենի գլխավորած պատվիրակության անդամները, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն, Հայաստանում վրացական համայնքի ներկայացուցիչներ, արվեստասերներ։
Ողջունելով մշակութային ծրագրի անցկացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է․ «Մշակույթն այն լեզուն է, որը մարդկանց միջև ճանապարհներ է բացում, միավորում է ժողովուրդներին՝ անկախ աշխարհագրական սահմաններից, պատմական հանգամանքներից և լեզվական տարբերություններից։ Եվ հենց այդ լեզվով են այսօր խոսում Հայաստանը և Վրաստանը՝ երկու ժողովուրդներ, որոնց դարավոր հարևանությունն ու բարեկամությունը մշտապես ուղեկցվել են մշակութային փոխադարձ հարստացմամբ»։
Ելույթներով հանդես են եկել նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեն, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։
«Երաժշտական Բաթումի» մշակութային նախաձեռնությանը նախորդած ճեպազրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններում շատ կարևոր դեր է խաղում մշակույթի ոլորտի համագործակցությունը, որն ամրագրվում է նաև ամեն տարի գումարվող միջկառավարական խորհրդի նիստերի արձանագրություններում։
«Նախորդ տարի ամռանը Երևանում անցկացվեցին Վրաստանի մշակույթի օրեր։ Այս տարի աշնանը նախատեսում ենք Հայաստանի մշակույթի օրեր կազմակերպել Վրաստանում։ Օրերս Թբիլիսիում Վրաստանի գործընկերոջս հետ քննարկել ենք միջոցառումների մանրամասներն, ու կարծում եմ՝ մեզ հագեցած մշակութային օրեր են սպասվում»,-ասել է նախարարի տեղակալը։
Կարևորելով մշակութային երկխոսությունը՝ Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ Թբիլիսիում գործում է Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը, որն արդեն նոր շենք ունի։ Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ Հայաստանի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև դինամիկ զարգացում է ապրում նաև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտների համագործակցությունը։
Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեն ընդգծել է, որ Հայաստանում սիրով հնչեցնում են վրացական ձայնը։
«Հայ-վրացական հարաբերությունները ոչ միայն ռազմավարական են, այլև բարեկամական ու մշակութային, որի ապացույցը մեր այստեղ գտնվելն է։ Վրաստանում մեծ հայկական համայնք կա, որն ակտիվ ներգրավված է Վրաստանի մշակութային կյանքում։ Նման միջոցառումների կազմակերպումը նպատակ ունի ամրապնդել կապերն ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակությունների երկախոսության մակարդակով։ Հույս ունեմ, որ անցկացվող կրթական ծրագրերի շրջանակում հայ ուսանողները կկատարեն վրաց հեղինակների գործեր, իսկ Վրաստանում առավել հաճախ կհնչեն Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները»,-նշել է Էլիսո Բոլքվաձեն։
Էլիսո Բոլքվաձեի այցի ընթացքում նախատեսված է հագեցած մշակութային և կրթական ծրագիր՝ միտված հայ-վրացական մշակութային կապերի խորացմանը, երիտասարդ տաղանդների խրախուսմանը և մասնագիտական փորձի փոխանակմանը։ Նախատեսված են այցելություններ Կոմիտասի ինստիտուտ-թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և այլ կրթամշակութային հաստատություններ:
Աջարիայի մշակույթի օրերն անցկացվում են մարտի 25-29-ը. «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը մարտի 28-ին կանցկացվի նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթության մեջ հաճախ ասում ենք՝ «պետք է բարձրացնել սովորողների մոտիվացիան»: Բայց այստեղ առաջանում է մի հիմնարար հարց․ Արդյո՞ք մոտիվացիան իսկապես հնարավոր է ձևավորել դպրոցում, թե՞ այն կախված է սովորողի ներքին…
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց