Թատրոնի համաշխարհային օրը տոն է, որը միավորում է բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։
Թատրոնը, լինելով արվեստի ամենազգայուն ձևերից մեկը, միշտ արձագանքել է ժամանակի ընթացքին՝ արտահայտելով թե՛ հասարակության մտահոգությունները, թե՛ անհատի ներքին հակասությունները։ Ուստի, այս օրը ևս մեկ առիթ է՝ արժևորելու թատրոնի դերը հասարակության կյանքում, հիշելու դրա ձևավորման ճանապարհն ու այն ստեղծագործական ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել դարերի խորքից:
Թատրոնը կենդանի արվեստ է, որն արձագանքում է ժամանակի շնչին, հասարակության մտահոգություններին և մարդու որոնումներին։ Այն ոչ միայն պատմում է պատմություններ, այլև ձևավորում է մտածողություն, խթանում երկխոսությունն ու օգնում մարդուն ճանաչել ինքն իրեն և շրջապատը։ Եվ հենց այդ պատճառով է, որ թատրոնը մշտապես պահանջում է նոր լեզու, նոր արտահայտչաձևեր և մոտեցումներ, որոնք կկարողանան խոսել ժամանակակից հանդիսատեսի հետ։
Այսօր առանձնահատուկ նշանակություն ունի բեմում ժամանակակից դրամատուրգիայի ներկայությունը։ Ժամանակակից գրականության ներգրավումը հնարավորություն է տալիս թատրոնին չկորցնել կապը իրականության հետ և շարունակել խոսել արդիական խնդիրների մասին՝ առանց խուսափելու դրանց բարդությունից։ Միաժամանակ, մեծ նշանակություն ունի դասական ժառանգության նորովի մեկնաբանությունը։ Դասական գործերը մշտապես արդիական են, երբ ներկայացվում են ժամանակակից բեմական լեզվով և ստեղծագործական նոր մեկնաբանություններով։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս պահպանելու մշակութային ժառանգությունը՝ միաժամանակ ապրեցնելով այն նոր սերունդների համար։
Անդրադառնալով Թատրոնի օրվան՝ անհրաժեշտ է հիշատակել նաև թատերական արվեստի հայ երախտավորների անունները: Այս տարի լրանում է նշանավոր արվեստագետներ Մետաքսյա Սիմոնյանի, Ժենյա Ավետիսյանի, Արմեն Խանդիկյանի, Արա Երջակյանի, թատերագետներ Հենրիկ Հովհաննիսյանի, Լուիզա Սամվելյանի հոբելյանները, որոնց վաստակը, անկասկած, նշանավորում է հայ թատերարվեստի փառավոր անցյալն ու լուսավոր ապագան:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թատերական գործիչներին տոնի կապակցությամբ։ Թատրոնի ապագան, ինչպես և ներկան, մեծապես կախված է թատրոնի մարդկանց ազնվությունից, ստեղծագործական խիզախությունից և ժամանակի հետ անկեղծ երկխոսություն վարելու պատրաստակամությունից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Կրթության մեջ հաճախ ասում ենք՝ «պետք է բարձրացնել սովորողների մոտիվացիան»: Բայց այստեղ առաջանում է մի հիմնարար հարց․ Արդյո՞ք մոտիվացիան իսկապես հնարավոր է ձևավորել դպրոցում, թե՞ այն կախված է սովորողի ներքին…
«Սիրելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մտորումով: Իմ դասարանում ունեմ աշակերտ, ով ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈՒ): Խմբային աշխատանքների ժամանակ ես միշտ փորձում եմ նրան վստահել կոնկրետ «թվային դերեր»…
«Հարգելի՛ գործընկերներ, իմ 4-րդ դասարանի 32 աշակերտների հետ աշխատելիս ես հաճախ եմ օգտագործում LearningApps ,Google Forms հարթակները: Դրանք անփոխարինելի են նյութը տեսանելի և խաղային դարձնելու համար: Սակայն վերջերս ինձ մոտ…
Վերջին տարիներին հաճախ կարելի է լսել, որ ավանդական դասավանդումը «այլևս չի աշխատում»: Ոմանք պնդում են, որ ուսուցիչակենտրոն մոտեցումը խոչընդոտում է սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողության զարգացմանը: Մյուսները, հակառակը, համոզված են,…
Բոլորս էլ գիտենք, որ ուսուցչի սովորական աշխատանքային օրը բավականին հագեցած և բազմաբնույթ է, այն չի սահմանափակվում միայն դասավանդմամբ: Շատ հաճախ շարունակվում է դպրոցական ժամերից դուրս և պահանջում է մեծ նվիրում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց