ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համաշխարհային աստղերի համերգային ծրագրի դրամաշնորհային հայտի քննարկման հրավեր

Մարտի 26, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունը 2026 և 2027 թվականներին, ինչպես նաև հետագա տարիներին նախատեսում է Հայաստան հրավիրել համաշխարհային աստղերի՝ համերգային ծրագրերով հանդես գալու նպատակով։

Այդ նախաձեռնության շրջանակում նախապատրաստվել է դրամաշնորհային ծրագրի մասնակցության մրցույթի հրավեր։

Բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին մարտի 30-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարություն՝ մասնակցելու հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն վերոնշյալ ծրագրի մանրամասները։

Շահագրգիռ կազմակերպությունները և անհատները կարող են իրենց մասնակցությունը հաստատել՝ mega.star@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով նամակ՝ նշելով հանդիպման մասնակցի անունը և ազգանունը, էլփոստը, հեռախոսահամարը։ Նույն էլեկտրոնային փոստին կարելի է ուղարկել նաև ծրագրի լավարկմանը վերաբերող առաջարկություններ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն