«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում, որով հայկական կինոարդյունաբերության հիմնասյուն հանդիսացող կառույցը վերադարձվում է կինոարվեստի ոլորտի պատասխանատու պետական կառավարման լիազորված մարմնին:
2015 թվականից «Հայֆիլմ» կինոստուդիան փոխանցվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին և տարիներ շարունակ փաստացի չէր գործում։
Վերջին տարիներին կինոոլորտում արձանագրվող ակտիվ զարգացումները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման միտումները ստեղծել են ռազմավարական նոր հնարավորություններ, և անհրաժեշտություն է առաջացել «Հայֆիլմ»-ի պետական բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցել ԿԳՄՍ նախարարությանը՝ կինոոլորտի պետական քաղաքականությունն առավել նպատակային և համակարգված իրականացնելու համար:
Ըստ ընդունված որոշման՝ նախատեսվում է կյանքի կոչել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերագործարկման ծրագիրը․ մշակվել է կինոարդյունաբերական համալիրի զարգացման «Հայֆիլմ կինոարտադրական քաղաք» հայեցակարգը, որն ընդգրկում է նաև «Հայկական կինոժառանգության պահպանման» 2027-2032 թթ. ծրագիրը։ «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքը» կներառի ֆիլմարտադրության, հետարտադրության, մասնագիտական կրթության և կինոժառանգության պահպանության ծառայություններ՝ ստեղծելով ընդլայնված հնարավորություններ կինոարդյունաբերության և միջազգային համագործակցության զարգացման, մրցունակ կինոարտադրանքի և մշակույթի տնտեսավարման ապահովման համար:
Ֆիլմարտադրությունը ներկայում դիտարկվում է ոչ միայն որպես մշակութային արժեքների տարածման միջոց, այլև տնտեսական զարգացման և ազգային բրենդի ձևավորման կարևոր գործիք։ Այն ունի բազմաշերտ ազդեցություն՝ ուղղակի և անուղղակի կերպով նպաստելով մի շարք ոլորտների զարգացմանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության, շինարարության և տարածքային զարգացման, լոգիստիկայի, սպասարկման ոլորտի, մարքեթինգի և կոնտենտային բիզնեսի։
Վերջին տարիներին պետության վարած քաղաքականության շնորհիվ կինոհամայնքի հետ համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ օրենսդրական և համակարգային բարեփոխումներ. 2023-2025 թթ. ընդունվել է 7 իրավական ակտ: Ներկայում շրջանառվում են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների, «Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգի», «Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծերը: Կառավարության 2025թ. ապրիլի 10-ի N 412 – Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը․ արդեն ստացվել է 10 հայտ՝ 1.4 մլրդ դրամ ծավալով, որոնցից 6-ը («Թանկարժեք տղաներ», «Կրկին փորձիր», «Օպա պապա», «Մի գդալ սեր», «Թունելից 13 կմ հեռավորության վրա» լիամետրաժ խաղարկային ֆիլմեր և անիմացիոն ֆիլմաշար «Սևանիկ») հաստատված են, 4-ը՝ դիտարկման փուլում են:
Միաժամանակ, ընդլայնվել է մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների և կազմակերպությունների թիվը: 2025թ. ծրագրի շահառու է դարձել 11 արվեստագետ և 8 կազմակերպություն, որոնք մասնակցել են 22 հեղինակավոր հարթակի և արժանացել մրցանակների․ նրանց հատկացվել է 122 մլն 980 հազար դրամ խրախուսում: 2024–2025 թթ․ պետական աջակցություն ստացած 31 ֆիլմեր մասնակցել են 207 միջազգային կինոփառատոնի և արժանացել 105 մրցանակի (միայն 2025 թվականին 15 հայկական ֆիլմ մասնակցել է 58 փառատոնի՝ ստացել 15 մրցանակ)։
ԿԳՄՍՆ աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից որակավորված 49 կինոփառատոների ցանկում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց