ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարտի 24-26-ը մասնակցում է Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության գլոբալ կոալիցիայի 6-րդ տարեկան հանդիպմանը:
Միջոցառման շրջանակում նա մասնակցել է պանելային քննարկման՝ ներկայացնելով տեղահանված, խոցելի խմբի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք /ԿԱՊԿ/ ունեցող երեխաների համար կրթության անհապաղ հասանելիության ապահովմանը, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերմանն ու պարտադիր կրթության համակարգում ներգրավմանն ուղղված ՀՀ պետական քաղաքականությանը:
Նախարարական հանդիպմանը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ կրթության մոնիտորինգի զեկույցը, որտեղ անդրադարձ է արված նաև ՀՀ կրթության համակարգի արդյունքներին և ձեռբերումներին՝ ներառականության, պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաներին ուղղված քաղաքականության և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման ուղղություններով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է, որ երեխաների կրթության հիմնարար իրավունքի պաշտպանության և իրացման հարցերը գտնվում են նախարարության անմիջական վերահսկողության ներքո, և պետության խնդիրն է՝ յուրաքանչյուր սովորողի համար ապահովել հասանելի, մատչելի, որակյալ կրթություն. «2023 թվականի աշնանը, երբ մոտ 21.000 երեխա տեղահանվեց Ղարաբաղից՝ հաստատվելով Հայաստանում, կազմակերպվեցին արագ և համապարփակ միջոցառումներ՝ երեխաներին անմիջապես դպրոցներ ընդունելու համար՝ անկախ նրանց փաստաթղթերի առկայությունից կամ ուսումնական ծրագրերի տարբերություններից։ Դպրոցները նաև իրականացրին հոգեբանական և հոգեսոցիալական աջակցության ծրագրեր՝ ապահովելու համար երեխաների լիարժեք ներառումը և ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցությունը։ Այսօր այդ երեխաները հաճախում են դպրոցներ և մանկապարտեզներ և պետության աջակցությամբ շարունակում իրենց ուսումը մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում»։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ 2014 թվականին Հայաստանի հանրակրթության համակարգն անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության: Իրականացվող քաղաքականության արդյունքում ընդլայնվել են ԿԱՊԿ ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում, վերապատրաստվել է ուսուցչական անձնակազմը, վերանայվել են ուսումնական ծրագրերը, դպրոցները հարմարեցվել են մատչելիության չափանիշներին:
«Պետության ռազմավարական նպատակն է դպրոցներում բոլոր երեխաների համար ստեղծել կրթություն ստանալու պայմաններ՝ համապատասխան աջակցության ծառայություններով: Այս մոտեցման արդյունքում ներկայում ավելի քան 9000 հատուկ կարիքներ ունեցող երեխա հաճախում է հանրակրթական դպրոցներ, իսկ մասնագիտացված հատուկ դպրոցներում մոտ 400 երեխա է սովորում: Լայնածավալ ջանքեր են գործադրվում այս երեխաների սահուն ինտեգրումն ապահովելու նպատակով: Միևնույն ժամանակ, հատուկ դպրոցներն աստիճանաբար վերափոխվում են ռեսուրս կենտրոնների՝ իրենց փորձն ու գիտելիքն ուղղորդելով համընդհանուր ներառական կրթության ամրապնդմանը»,- ասել է նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթական համակարգում ներառման համակարգին՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները թվայնացված են և ամբողջությամբ ինտեգրված Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS)։ Ներդրված համակարգը հնարավորություն է տալիս վերլուծելու դպրոցական տարիքի երեխաների տվյալները՝ հայտնաբերելով դպրոցից դուրս մնալու դեպքերը։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ նույնականացված տվյալներն ուղարկվում են համապատասխան պետական մարմիններ, որոնք իրականացնում են նպատակային միջամտություններ՝ այդ երեխաներին կրթական համակարգ վերաինտեգրելու նպատակով։
«Կրթությունից դուրս մնալու վտանգի տակ գտնվող երեխաների համար լրացուցիչ միջոցառումներ են իրականացվում՝ նրանց դպրոց վերադարձն ապահովելու նպատակով։ Կրթության տարբեր մակարդակներում ներդրվել են նաև տարաբնույթ ծրագրեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուսուցչական անձնակազմի կարողությունների զարգացմանը՝ մասնագիտական զարգացումը փոխկապակցելով վարձատրության բարեկավման հետ։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև մասնագիտական կրթությանը, և հիմնական դպրոցն ավարտող երեխաներն հնարավարություն ունեն ուսումը շարունակել կա՛մ ավագ դպրոցներում կա՛մ մասնագիտական հաստատություններում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։
Արձանագրելով Հայաստանի փորձն այս ոլորտում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի ամփոփմամբ՝ թվայնացման գործիքների կիրառմամբ նախարարությունը վերահսկում է ընդունելությունը մանկապարտեզներում, դպրոցներում և մասնագիտական հաստատություններում՝ հնարավորություն ստեղծելով հետևելու յուրաքանչյուր երեխայի կրթական ուղուն, գնահատելու ուսման առաջընթացը և նախաձեռնողաբար կանխելու դպրոցից դուրս մնալու հնարավոր ռիսկերը։ Այս համակարգն ապահովում է, որպեսզի շահագրգիռ կառույցների և կողմերի միջամտությունները լինեն ժամանակին, նպատակային և արդյունավետ։
«Առաջադեմ թվային գործիքները, վաղ նախազգուշացման համակարգերը, նպատակային աջակցության ծրագրերը և մանկավարժների կարողությունների զարգացումը համատեղելով՝ Հայաստանը ստեղծել է ներառական կրթության համապարփակ մոտեցում։ Այն ապահովում է, որպեսզի բոլոր երեխաները, այդ թվում՝ խոցելի ընտանիքներից, զարգացման կարիքներ ունեցող կամ հակամարտության պատճառով տեղահանված, հնարավորություն ունենան լիարժեք իրացնելու կրթության իրավունքը՝ վաղ մանկությունից մինչև միջնակարգ և մասնագիտական կրթություն»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպես տեսնում ենք ժամանակակից կրթական միջավայրում մեր՝ դասվարներիս դերը փոխվել է: Մենք այլևս գիտելիքի միակ աղբյուրը չենք, այլ ուղեկցողներ, ովքեր պետք է օգնեն երեխային գտնել իր ճանապարհը տեղեկատվության հսկայական հոսքում:…
«Ողջոյն, սիրելի՛ գործընկերներ: Բոլորս գիտենք, թե որքան դժվար է պահել 30-ից ավելի աշակերտների ուշադրությունը, հատկապես, երբ դասարանում ունենք տարբեր կարիքներով երեխաներ: Իմ աշխատանքային «զինանոցում» այսօր առաջնային են ՏՀՏ գործիքները (LearningApps,…
«Հարգելի՛ գործընկերներ, հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ հարցը տալուց հետո դասարանում «ծանր լռություն» է տիրում: Իմ փորձից (4-րդ դասարան) հասկացել եմ, որ այդ լռությունը կարող է լինել ոչ թե անտեղյակության,…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Ցանկանում եմ կիսվել 4-րդ դասարանում «Աշխարհացույց» (https://brainograph.com/login) հարթակի կիրառման իմ փորձով, որն այս շրջանում դարձել է անփոխարինելի օգնական «Մայրենի» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաների ինտեգրված դասերին:…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց