ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իսպանիայի ազգային գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Իսպանիայի ազգային գրադարանում մարտի 27-ից հունիսի 21-ը կցուցադրվեն հայկական հին ձեռագրեր։
«Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 26-ին Մադրիդում։
Համատեղ ցուցադրությանը կներկայացվեն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան ինստիտուտում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանուց շուրջ մեկուկես տասնյակ թանգարանային առարկաներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։
Ձեռագրային ժառանգությունը շարունակում է մնալ մարդկության մշակութային հիշողության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ապահովելով գիտելիքի և արժեքների փոխանցումը սերունդների միջև։ Այն ներառում է ոչ միայն տեքստային, այլև գեղարվեստական, պատմական, լեզվաբանական և գիտական բազմաշերտ տեղեկատվություն, որը լայնորեն կիրառվում է տարբեր գիտակարգերում։
Մատենադարանը՝ որպես հին ձեռագրերի պահպանման, ուսումնասիրման և հանրայնացման առաջատար գիտահետազոտական հաստատություն, այս ոլորտում ունի կենտրոնական դեր։ Մատենադարանի հավաքածուն ընդգրկում է տասնյակ հազարավոր ձեռագրեր և վավերագրեր, որոնք ներկայացնում են ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային և համաշխարհային մշակութային ժառանգությունը։
Հատկանշական է, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում, ինչը վկայում է դրա համաշխարհային նշանակության մասին։
Այս համատեքստում Իսպանիայի ազգային գրադարանում կազմակերպվող ցուցադրությունը կարևոր նախաձեռնություն է, որը բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու Մատենադարանի հայկական ձեռագրերը՝ դրանք համադրելով Իսպանիայի ազգային գրադարանի պահոցներում պահպանվող հայկական ձեռագրերի հետ։
Նման ձևաչափը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հայկական ձեռագրային ժառանգության տարածվածության և միջմշակութային փոխազդեցությունների մասին։ Այն ընդգծում է, որ հայկական ձեռագրերը հանդիսանում են ոչ միայն ազգային, այլև համաեվրոպական և համաշխարհային մշակութային ժառանգության կարևոր մաս։
Ցուցադրությունն ունի նաև մշակութային քաղաքական նշանակություն՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Նախաձեռնությունը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության արդյունավետ գործիք՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ոլորտում։
Նախագիծն իրականացվում է Իսպանիայի ազգային գրադարանի բարեկամների հիմնադրամի (FABNE) հետ համագործակցությամբ։
Ծրագրի մանրամասները՝ այստեղ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մասնագիտական աճ Փորձի փոխանակում. Մեկնաբանությունների միջոցով ծանոթացանք գործընկերների կողմից կիրառվող այլընտրանքային հնարներին, ինչը հարստացրեց մեր մեթոդական զինանոցը հատկապես 4-րդ դասարանի աշակերտների հետ աշխատանքում: Գործնական կիրառելիություն. Քննարկումը թույլ տվեց վերհանել այն…
Երբեմն դասի նյութն այնքան ծավալուն է, որ աշակերտը կորչում է տեղեկատվության մեջ: NotebookLM-ը գալիս է օգնության՝ ոչ թե պարզապես կրճատելով տեքստը, այլ օգնելով կառուցել տրամաբանական կապերի քարտեզ ձեր իսկ տրամադրած…
Օնլայն գրատախտակ, որը կօգնի տեսնել, թե դասի ժամանակ ինչ են գրում կամ նկարում բոլոր աշակերտները իրենց օնալյն տետրերում: Whiteboard.cloud-ը տալիս է այդ հնարավորությունը թվային ձևաչափով: Սա պարզապես գրատախտակ չէ, այլ…
Ժամանակակից դպրոցում ուսուցչի գլխավոր մարտահրավերն աշակերտի ուշադրությունը գրավելն ու պահելն է: Storybook մեթոդը (թվային պատմությունների ստեղծումը) այն գործիքն է, որը սովորական դասը վերածում է հետաքրքիր արկածի: ✨ Ինչո՞ւ է սա…
Հարգելի գործընկերներ ,սովորողների շրջանում ընթերցանությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կիրառում եմ ընթերցանության ուղեցույց ռազմավարությունը: Այն օգնում է,որ ընթերցվող նյութի գլխավոր գաղափարները պարզելու նպատակով սովորողները այդ գործընթացում ներգրավեն իրենց ծնողներին, ընկերներին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց