ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հերացի ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված նպատակներին: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ, պատասխանել դպրոցականների հարցերին: Բաց դասին ներկա են եղել նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Իր խոսքում ԿԳ նախարարը, անդրադառնալով «Աշխարհի մեծ դասի» ընդհանուր գաղափարին, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացն հնարավորություն է տվել զգալ աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ կյանքի, կենցաղի ու մտածողության վրա: «Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իր անկախությունը: Դուք` աշակերտներդ, անկախության հերթական սերունդն եք, որովհետև ծնվել եք անկախ Հայաստանում և կրելու եք անկախ պետության քաղաքացիական պարտավորություններ: Սա նշանակում է` մենք պետք է հասկանանք և գնահատենք` ինչի՞ տեր ենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին: Մեզ համար այս բանաձևը դեռևս 5-րդ դարում տվել է մեծ պատմահայր Խորենացին` ասելով` թեև մենք փոքր ազգ ենք, բայց մեր երկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում են իրադարձություններ, որոնք արժանի են հիշատակման: Այսինքն` աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում են իրենց անցյալով, ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով: Մենք այն ժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարանում: Ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալ մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ փոքրիկ գրադարակը»,-նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ ՄԱԿ-ը մինչև 2030թ. աշխարհի զարգացման համար տվել է 17 առաջնահերթություններ, որոնց իրագործմամբ մարդկությունն ավելի բարձր որակի կհասնի: «Այդ առաջադրանքներն, իհարկե, մինչև 2030-ը մասամբ կլուծվեն, բայց ընդհանրապես, մարդկությունն իբրև ամբողջություն, իր համար միշտ առաջադրանքներ է ստեղծում: Ամենակարևոր առաջադրանքը մենք ստացել ենք աստվածային ձևով` դրանք պատվիրաններն են: Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորում է իր սկզբունքները, որոնց կյանքի կոչելու ընթացքում էլ աստիճանաբար կյանքը բարելավվում է: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ սերնդից որոշ արժեքներ ստանալ և պահպանելով դրանք` հաջորդ սերնդին ավելի շատ բան փոխանցել: Եթե մեր սերունդը կարողանա բացի անկախությունից, ազատագրված Արցախից, նաև ճանաչված Արցախ ու բարեկեցիկ Հայաստան փոխանցել հաջորդ սերնդին, այսինքն՝ ձեզ, դուք էլ ձեր հերթին հաջորդ սերնդին պետք է ավելին փոխանցեք»,-ընդգծել է Լ. Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն և տուժել խաղաղության պակասից, հետևաբար խաղաղության և արդարության հասնելու ամենաուղիղ ճանապարհը մեր ուժեղացումն է.«Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Հայաստանը շարունակի մնալ կրթության և գիտության երկիր: Բացի այդ` պետք է կարողանանք մեր հասարակարգը պահել ու քարի վրա քար ավելացնելով առաջ շարժվել»:
Բաց դասին իրենց խոսքն են ասել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ու ԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը: Աշակերտները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք առավելապես վերաբերել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակին, որով սահմանվում է՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան