ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Թումո Լաբսում» ներկա է եղել «Հայաստանում կիբերանվտանգության ամրապնդման գործընկերություն» ծրագրի առաջին փուլի ամփոփիչ միջոցառմանը:
Թումո լաբերը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ամփոփել են ծրագրի մեկուկես տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:
Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է ուսանողներին լսելու և ներկայացված նախագծերին ծանոթանալու այս հնարավորությունը:
Որպես կրթության ոլորտի ամենամեծ մարտահրավեր՝ նախարարի տեղակալն անդրադարձել է կիբերանվտանգության խնդրին. «Կիբերանվտանգության մասին խոսելիս առաջինը պետք է նկատի ունենանք տվյալների անվտանգությունը, որոնք վերաբերում են կրթական համակարգում ընդգրկված յուրաքանչյուր անձի ու երևույթի: Այս համատեքստում չափազանց կարևոր են նմանատիպ նախագծերն ու կրթական ծրագրերը, որոնք մեզ օգնում են նաև ունենալ կիբերանվտանգությունն ապահովող մասնագետներ»:
Արաքսիա Սվաջյանն առանձնակի կարևորել է ոչ ֆորմալ կրթության ձևաչափը թիմային աշխատանքի ձևավորման, միմյանցից սովորելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ առաջնային է մերօրյա երիտասարդներին ճիշտ տեղեկությունը կեղծից տարբերելու հմտություններ սովորեցնելը, վերլուծելը, համադրելը, խմբավորելն ու նոր գաղափարներ գեներացնելը՝ համահունչ մասնագիտական կրթությանը ներկայացվող պահանջներին:
Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բերած փոփոխություններն ավելի են մեծացնում կիբերանվտանգության անհրաժեշտությունը, որի ապահովմանը պետք է ուղղված լինեն պատասխանատու մարմինների ջանքերը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանության Առաքելության ղեկավարի տեղակալ Լարս Հեննիգը, «Համագործակցություն հանուն կիբերանվտանգության ամրապնդման» գլոբալ ծրագրի ղեկավար Ռաֆայել Պֆաուչը:
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ծրագրի հիմնական արդյունքներն ու ձևավորված գործընկերությունները: Այնուհետև կրթական ծրագրի մասնակիցները հանգամանորեն ներկայացրել են ուսուցման ընթացքում ստեղծած իրենց նախագծերը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց