ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Սպորտի ոլորտում ներդրումներն ընդլայնվում են
Անդրադառնալով սպորտի ոլորտում երեխաների ընդգրկվածությանը՝ Ժաննա Անդրեասյանը խոսել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերի մասին, անդրադարձել նախորդ տարի առաջին անգամ դպրոցականների շրջանում անցկացված Բասկետբոլի և Վոլեյբոլի լիգաներին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Դպրոցականների բասկետբոլի լիգային շուրջ 8 հազար դպրոցական է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից, իսկ Վոլեյբոլի լիգային՝ 5000 երեխա:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնավորի հետ համագործակցությունը, որի շրջանակում պետությունը ֆինանսավորում է մասնավոր լողավազաններում դպրոցականների լողի պարապմունքները: Այս տարի նախատեսվում է ընդլայնել մարզաձևերի թիվը:
«Սա արվում է մի պարզ նպատակով, որպեսզի մի կողմից երեխաների՝ սպորտով զբաղվելու հնարավորություններն ընդլայնենք, մյուս կողմից էլ մասնավորի հետ ճիշտ աշխատանքի միջոցով խրախուսենք նաև ներդրումները սպորտում մասնավորի կողմից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Մշակույթի ապակենտրոնացումը՝ առանցքային քաղաքականություն
Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը հատկապես կարևորել է մշակութային կրթությունը՝ հիշեցնելով, որ գործում է դպրոցական բաժանորդային համակարգը, որով դպրոցականները հնարավորություն են ստանում պետության ֆինանսավորմամբ այցելելու թատրոններ, համերգասրահներ և թանգարաններ: Նախորդ տարի այս ծրագրից օգտվել է շուրջ 310 հազար դպրոցական, որոնք դպրոցահասակ երեխաների 73% -ն են: 2023 թվականի նկատմամբ շուրջ 35%-ի աճ է գրանցվել այս առումով:
«Նաև իրականացնում ենք մանկապատանեկան մի շարք մշակութային ծրագրեր: Նախորդ տարի 21 այդպիսի ծրագիր ենք ունեցել ավելի քան 31000 մասնակիցներով, և պետք է ասել, որ մասնակիցների թիվը 2024 թվականի նկատմամբ աճել է 49%-ով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է: Իրականացնում ենք նաև Հեղինակային երգի մրցույթ-փառատոն, որի մրցանակակիրներին դրամական պարգևներ ենք տրամադրում: Սա նպատակ ունի խթանելու ստեղծագործականությունը երեխաների շրջանում, և այս աշխատանքները շարունակելու ենք նաև այս և հաջորդ տարիներին»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մշակութային կյանքի ապակենտրոնացումը՝ հաշվի առնելով, որ ենթակառուցվածքները կենտրոնացած են Երևանում. «Երբ խոսում ենք հատկապես իրավունքների մասին, շատ կարևոր է, որպեսզի մարզերում մշակութային կյանքի ակտիվացման շատ լուրջ քաղաքականություն վարվի, և այն արդեն մի քանի տարի է՝ իրականացնում ենք: Նախորդ տարի այս ուղղությամբ իրականացրել ենք 14 ծրագիր, որից 7-ը երաժշտական տարբեր փառատոներ են, ինչպես, օրինակ «Ֆեստիվառը», որը շատ սպասված միջոցառում է դարձել՝ ունենալով ավելի քան 106 հազար հանդիսատես, որը 20% -ով գերազանցում է նախորդ տարվա մասնակցությունը»:
Նախարարի խոսքով՝ անցկացվել են նաև երեք թատերական փառատոներ՝ 14000 հանդիսատեսի ընդգրկմամբ: Հենց այս օրերին էլ Գավառում ընթանում է թատերական մեկամսյակը. բոլոր թատրոնները հանդես են գալիս Գավառում և հնարավորություն են ընձեռում նաև մարզային բնակիչներին լինելու թատերական կյանքի մասնակիցը: Հաջորդ շաբաթ մեկնարկում է Թատերական շաբաթը, որի շրջանակում լրացուցիչ ծրագրեր են պատրաստվել դպրոցականների համար: Սա, նախարարի դիտարկմամբ, կարող է մասնագիտական կողմնորոշման հիմք դառնալ՝ ապահովելով շփում դերասանների հետ, շրջայց թատրոններում, քննարկումներ:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2025 թվականին 10 մարզում անցկացվել է, ընդհանուր առմամբ, 92 համերգ և ներկայացում՝ 71000 հանդիսատեսի ներգրավմամբ, մասնավորապես՝ Ֆիլhարմոնիկ նվագախումբը 12 համերգ է ունեցել հինգ մարզերում, Օպերային թատրոնն իր թատերաշրջանը բացել է Լոռու մարզում:
«Իհարկե, դրան են ուղղված նաև հուշարձանների ոլորտում մեր աշխատանքները, որոնք վերջին հաշվով հանդիսանում են նաև մշակութային զբոսաշրջությունը խթանելու և հուշարձաններն ու մեր մշակութային ժառանգությունը այդպիսով հանրահռչակելու հնարավորություն: Հուշարձանների վերականգնումը մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է, և մենք նախորդ տարի դրան ուղղել ենք ավելի քան 1.3 միլիարդ դրամ, ինչն աննախադեպ ցուցանիշ է»:
Նախարարի խոսքով՝ իրականացվում է նաև համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում, ինչպես, օրինակ, սանհանգույցի առկայություն, համապատասխան տոմսային վաճառքի կետի ապահովում:
Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց