Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:
Ընդհանուր առմամբ` 2026-2027 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 2921 տեղ, որից 2109-ը՝ ՀՀ բուհերին: Ընդ որում՝ 2109 տեղից 1282-ը (որը կազմում է ընդհանուր տեղերի թվի շուրջ 61%-ը) նախատեսված է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտի կրթական ծրագրերի համար (2025-2026 ուստարում STEM ոլորտին հատկացվել ընդհանուր տեղերի 60%-ը):
Ազգային փոքրամասնությունների համայնքներին հասանելի, ներառական և որակյալ կրթական գործընթացի շարունակականության ապահովման նպատակով ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բարձրագույն կրթության բակալավրի կրթական աստիճանով (այդ թվում՝ անընդհատ ու ինտեգրացված կրթական ծրագրերով) յուրաքանչյուր տարի առկա ուսուցման մինչև 7 անվճար տեղ հատկացնել՝ ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների ընդունելության համար:
Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային կտրամադրվի 309 տեղ, «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար նախատեսվել է 273 տեղ:
Ինչպես 2025-2026, այնպես էլ 2026-2027 ուստարիների համար ՀՀ բուհերին հատկացվել են նպատակային ուսուցման համար պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղեր, մասնավորապես՝ Մ. Հերացու անվան պետական համալսարանին՝ 47 տեղ (Առողջապահության նախարարության առաջարկով Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի դիմորդների համար՝ 5-ական տեղեր, Կոտայքի մարզի դիմորդների համար` 2 տեղ), Կոմիտասի անվան կոնսերվատորիային՝ 1 տեղ, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտին՝ 10 տեղ:
Հաշվի առնելով 2025-2026 ընդունելության մրցույթի արդյունքները և թափուր մնացած տեղերի վերլուծությունը՝ նախատեսվում է 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 11 000 վճարովի ընդունելության տեղ, որոնք կբաշխվեն բուհերի ներկայացրած հայտերին համապատասխան՝ տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերի շրջանակում:
Նշենք՝ միասնական քննությունների հայտագրման, քննությունների անցկացման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը (dimord.am կայքում), ինչպես նաև տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից միասնական քննությունների հանձնումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց