Այսօր կայացել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության այլ անդամներ։
Համաժողովը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։ Միջոցառման շրջանակում անցկացվել է պանելային քննարկում՝ «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթացը» թեմայով, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն իր ելույթում կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեսնել ընդհանուր պատկերը, բարելավել իրականացվող աշխատանքը և ամրապնդել համագործակցությունը։ Նրա խոսքով՝ արդեն իսկ արձանագրված արդյունքները հենց համագործակցության արդյունք են։
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ հենց առաջին օրերից կրթական համակարգը կարողացել է ապահովել տեղահանված երեխաների կրթության շարունակականությունը՝ միաժամանակ ստեղծելով կարևոր հոգեբանական և սոցիալական միջավայր։
«Երեխաները տեղահանումից անմիջապես հետո արդեն դպրոցներում էին, և կրթական միջավայրը ոչ միայն ապահովեց կրթության իրավունքի շարունակությունը, այլև դարձավ անվտանգության և հոգեբանական աջակցության կարևոր հարթակ»,- ասել է նա։
Նախարարը նշել է, որ ներկայում Հայաստանի դպրոցներում սովորում է շուրջ 20 200 տեղահանված երեխա, որոնք հաջողությամբ ինտեգրվել են կրթական համակարգում։ Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է, որ նրանց հաջողություններն արդեն տեսանելի են, այդ թվում՝ տարբեր մրցույթներում և օլիմպիադաներում։
Բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում, նախարարի խոսքով, Կառավարությունը դարձյալ արձագանքել է օպերատիվ կերպով։ Նա հիշեցրել է, որ արդեն հոկտեմբերին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնք կարգավորել են ուսանողների կրթության շարունակականության հարցերը։
«Ներդրվել է կրթաթոշակի համակարգ, որով ամբողջությամբ փոխհատուցվում է ուսման վարձը, ինչպես նաև պարզեցվել են փաստաթղթային գործընթացները, որպեսզի որևէ ուսանող դուրս չմնա կրթությունից», — նշել է Ժաննա Անդրեասյանը։
Այս պահին, նրա տվյալներով, Հայաստանի բուհերում և քոլեջներում սովորում է ավելի քան 3200 տեղահանված ուսանող։ Ընդգծվել է, որ աջակցությունը շարունակվել է նաև հաջորդ տարիներին՝ ընդգրկելով նոր ընդունված առաջին կուրսեցիներին։ Միաժամանակ, նախարարն անդրադարձել է առաջադիմության չափանիշներին՝ նշելով, որ կրթաթոշակի տրամադրումը հետագայում պայմանավորվում է ուսանողների առաջադիմությամբ։
«Մեզ համար կարևոր է ոչ միայն ուսանողի ներգրավվածությունը, այլև նրա սովորելու արդյունքը, քանի որ դիպլոմը միայն փաստաթուղթ չէ, այլև գիտելիքների և հմտությունների ամբողջություն, որը պետք է ապահովի մրցունակություն և զբաղվածություն»,- ընդգծել է նա։
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ լուծումներ են մշակվել այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են իրենց կրթական մակարդակը հավաստող փաստաթղթերը։ Արդյունքում՝ ավելի քան հազար մարդ արդեն ստացել է դիպլոմների և այլ փաստաթղթերի կրկնօրինակներ, ինչը նպաստել է նրանց զբաղվածությանը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ուսուցչական ներուժի պահպանումը։ Նշվել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ներդրվել է արտամրցութային կարգ, որի շնորհիվ տեղահանված ուսուցիչները կարողացել են աշխատանքի անցնել դպրոցներում։ Այսօր արդեն ավելի քան 600 ուսուցիչ աշխատում է Հայաստանի դպրոցներում, և նրանց տրամադրվում է նաև լրացուցիչ ֆինանսական աջակցություն՝ ներառյալ հավելավճարներ։
Բացի այդ՝ դպրոցներում իրականացվել են հոգեբանական և սոցիալական աջակցության ծրագրեր, վերապատրաստումներ ուսուցիչների և հոգեբանների համար, ինչպես նաև փոխհատուցվել են դասագրքերի վարձավճարները 5–12-րդ դասարաններում սովորողների համար։
Ելույթի ավարտին նախարարը նշել է, որ թեև առկա են խնդիրներ, այնուամենայնիվ, ձևավորված համակարգը և կուտակված փորձը բավարար հիմք են դրանց լուծման համար։
«Մենք ունենք խնդիրներ, բայց ունենք նաև բավարար ռեսուրսներ դրանք լուծելու և առաջ շարժվելու համար՝ արդեն խոսելով ավելի շատ դրական զարգացումների մասին»,- եզրափակել է նախարարը՝ այնուհետև պատասխանելով մեր հայրենակիցների հարցերին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց