ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակում այսօր մասնակցել է «Ինչպե՞ս ենք մենք հոգ տանում Հայաստանում․ կրթություն, արժանապատվություն, սոցիալական աջակցություն փախստականների համար և ժողովրդավարության ապագան» խորագրով պանելային քննարկմանը։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպման և նմանօրինակ քննարկման համար՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը։ Նրա խոսքով՝ նման ձևաչափերը հնարավորություն են տալիս ձևավորել երկխոսության իրական միջավայր, որտեղ քննարկվում են տարբեր խնդիրներ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրային հոգածության միջավայրի ձևավորումը զարգացման կարևորագույն պայմաններից է, և այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրվել է որոշակի առաջընթաց։ Միաժամանակ նա նշել է, որ իրավիճակը ճիշտ գնահատելու, ինչպես նաև սեփական խնդիրներն ու ձեռքբերումները գիտակցելու կարողությունն առանցքային նշանակություն ունի։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերային իրավիճակում Հայաստանի կրթական համակարգը, թեև բախվելով բազմաթիվ դժվարությունների, շարունակել է գործել․ աշխատել են թե՛ մարդիկ, թե՛ ինստիտուտները՝ հաղթահարելով անորոշությունն ու վախերը։ Արդյունքում հնարավոր է դարձել ոչ միայն ապահովել կրթական գործընթացների շարունակականությունը, տեղահանված երեխաների կրթության իրավունքը, այլև մեկնարկել կարևոր բովանդակային բարեփոխումներ։
Նախարարն ընդգծել է՝ այս փաստը վկայում է համակարգի ներուժի մասին, որն անհրաժեշտ է ճիշտ գնահատել՝ առանց գերագնահատման: «Մենք ունենք աշխատող համակարգեր և մարդիկ, որոնց համար կարևոր է այդ համակարգերի գործարկումը»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև պետության և քաղաքացիների միջև փոխադարձ վստահության հարցը:
Նախարարի խոսքով՝ իրական զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացիական և իրավական գիտակցությունը ձևավորվում է որպես ներքին պահանջ, և մարդիկ պահպանում են համակեցության կանոնները ոչ թե վերահսկողության, այլ գիտակցված ընտրության արդյունքում։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթական համակարգի դերը՝ նշելով, որ դպրոցում ձևավորվող վարքագիծը կարող է էական ազդեցություն ունենալ հասարակության ընդհանուր վարքագծի վրա։ Նախարարը նշել է՝ այս բոլոր գործընթացներում առանցքային նշանակություն ունի շարունակական և բովանդակային երկխոսությունը պետական ինստիտուտների, հասարակության տարբեր խմբերի և քաղաքացիների միջև։
Միաժամանակ, Ժաննա Անդրեասյանը կարևորել է շահառուների հետ բաց շփումները, որոնք, նրա դիտարկմամբ, ձևավորում են վստահության մթնոլորտ։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կառավարության վերջին նախաձեռնությունները, այդ թվում՝ նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների նոր ձևաչափը, որոնք ընդլայնում են հանրային երկխոսության հնարավորությունները։
«Թեև նախարարներին կից հասարակական խորհուրդները գործել են նաև նախկինում, սակայն այժմ նիստերը նաև հեռարձակվում են ուղիղ եթերով՝ ավելի տեսանելի դարձնելով պետական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը և հնարավորություն տալով լայն հանրությանը մասնակցելու այդ գործընթացներին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև տարբեր պետական մարմիններում երիտասարդական խորհուրդների ձևավորումը:
«Երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը՝ համայնքայինից մինչև կենտրոնական մակարդակ, մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Այս ուղղությամբ արդեն իրականացվող քայլերը՝ մասնակցային բյուջետավորումը համայնքներում, երիտասարդական հարթակների ձևավորումը, մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումը, պետք է շարունակական լինեն և նպաստեն նրանց ակտիվ մասնակցությանը հանրային քաղաքականության ձևավորմանը»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը։
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Համաժողովի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց