Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում ամփոփվել է Առողջ սննդի շաբաթը, որը կազմակերպվել էր Դպրոցական սննդի միջազգային օրվա միջոցառումների շրջանակում։
«Առողջության քաղաք» խորագրով ինտերակտիվ միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը, ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև դպրոցական սննդի համտես, որի ընթացքում հյուրերը ծանոթացել են դպրոցական սննդի բաղադրատոմսերին, ինչպես նաև երեխաների հետ ճաշակել դպրոցական ճաշացանկով պատրաստված ուտեստներ։
Անցկացվել է նաև «Դպրոցական սնունդ. կարևորությունը առողջ սերնդի և դիմակայուն հասարակության համար» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա շնորհավորել է Դպրոցական սննդի միջազգային օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել գործընկերներին, որոնց աջակցությամբ ՀՀ հանրակրթական դպրոցներում ապահովվում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ Առողջ շաբաթվա ընթացքում երեխաները սովորել են ճիշտ և առողջ սննդակարգի կարևորությունը․ «Մեր երկրում իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագիրը համարվում է օրինակելի, քանի որ ունի գյուղատնտեսական բաղադրիչ, որով տարբերվում է բազմաթիվ այլ երկրներում իրականացվող ծրագրերից: Այս բաղադրիչի շրջանակում հնարավորություն ունենք դպրոցներում նոր ենթակառուցվածքներ ստեղծել՝ հիմնելով ջերմատներ, ինտենսիվ այգիներ, տաք սննդի խոհանոցային ենթակառուցվածքներ, որոնք նաև ուսումնական միջավայրեր են հանդիսանում։ Այս ենթակառուցվածքները կարևոր են նաև գյուղատնտեսությունն ուսումնասիրելու, երեխաների մոտ առողջ սնվելու գիտելիքներ, կարողություններ, հմտություններ ձևավորելու, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից»:
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ հաջորդ փուլում դպրոցական սննդի ծրագրում կընդգրկվեն նաև Երևանի դպրոցականները։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ծրագրի շրջանակում ավելի մեծ տարիքի երեխաների սննդի կազմակերպման հնարավորությանը։
«Երկու դպրոցում որոշել ենք փորձնական ներդնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը միջին դպրոցի երեխաների համար: Փորձարկման արդյունքների ամփոփելուց հետո կկայացվի վերջնական որոշում։ Հուսով եմ՝ ծրագիրը բոլոր երեխաների ցանկություններին համահունչ է իրականացվում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուն նշել է․ «Դպրոցական սննդի միջազգային օրվա տոնակատարությունը «Առողջության քաղաք» միջոցառմամբ եզրափակելով՝ ականատես ենք դառնում ոչ միայն աշակերտների ստեղծագործական մտքին, այլև ողջ դպրոցական համայնքի նվիրվածությանն առողջ ապագայի կերտման գործում։ Երեխաների մոտ առողջ, բազմազան սնվելու սովորությունների ձևավորումն ամուր հիմք է վաղվա ավելի ուժեղ ու առողջ սերնդի համար»։
ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ուրախությամբ փաստել է՝ Հայաստանում 100 հազարից ավելի դպրոցականներ հնարավորություն ունեն օգտվելու «Դպրոցական սնունդ» ծրագրից։ Նրա խոսքով՝ Դպրոցական սննդի միջազգային օրվա խորհուրդն է՝ երեխաներին սովորեցնել հոգ տանել մոլորակի, իրենց առողջության և ապագայի մասին։
«Ծրագրի եզակիությունը նրա փոխակերպող բնույթի մեջ է. այն դուրս է գալիս զուտ սնուցման շրջանակից՝ մտնելով գյուղատնտեսության, շրջանաձև տնտեսության և կրթության ոլորտներ»,- նշել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը։
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին Դպրոցական սննդի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ներդրում է կատարում Հայաստանում կայուն դպրոցական սննդի համակարգի ստեղծման և զարգացման նպատակով։
Առողջ շաբաթվա եզրափակիչ ծրագիրը ներառել է նաև թիմային խաղ՝ նվիրված հավասարակշռված սննդին, անցկացվել են «Առողջ ափսե» ձևավորելու ստեղծագործական մրցույթ, ինչպես նաև առողջ նախուտեստների պատրաստման գործնական վարպետության դաս, որին երեխաները մասնակցել են ծնողների հետ միասին։ Տոնակատարությունն ամփոփվել է «Առողջության գունավոր ալիք» ֆլեշմոբով։ Երեխաները նաև մրցանակներ են ստացել մասնակցության համար։
Առողջ սննդի շաբաթվա ընթացքում դպրոցներում անցկացվել են թեմատիկ դասաժամեր, ինտերակտիվ խաղեր և գործնական պարապմունքներ՝ նվիրված առողջ սննդակարգին։
ՀՀ-ում «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեկնարկել է 2001 թվականին մարզերի տարրական դասարանի աշակերտների համար: 2023 թվականի հունվարին մարզերում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը Պարենի համաշխարհային ծրագրից ամբողջությամբ հանձնվել է ՀՀ կառավարությանը: Ներկայում ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի ավելի քան 102,000 դպրոցական ստանում է ամենօրյա առողջ սնունդ: 2026 թվականին ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև Երևանի տարրական դասարանների երեխաների սննդի ապահովումը, ինչի արդյունքում 47,000-ով կավելանան ծրագրի շահառուները
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց