ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական կազմակերպությունների ղեկավարներին՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համակարգային փոփոխություններն արվում են աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և զարգացման նոր հեռանկար բացելու նպատակով։ Նա անդրադարձել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրին, որում հավակնոտ թիրախներ են սահմանված, մասնավորապես՝ ֆինանսավորման ծավալների ավելացման հետ կապված։ Ըստ նախարարի՝ 2030 թվականի համար գիտության ոլորտի ֆինանսավորումը նախատեսվում է հասցնել ՀՆԱ-ի մինչև 1 տոկոսին։
«Մենք խոսում ենք լուրջ ավելացումների մասին, ինչը բոլորիս առաջ պատասխանատվություն է դնում՝ ապահովելու ծրագրերի իրականացման բարձր որակ՝ կարևորելով աշխատանքների մշտադիտարկումն ու հանրային հաշվետվողականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ներքին արդյունավետության բարձրացման լուրջ աշխատանք կա անելու: Այս համատեքստում նա անդրադարձել է ատեստավորման գործընթացին՝ որպես ներքին արդյունավետության բարձրացման մասնագիտական կարևոր գործիքակազմի:
Ատեստավորման գործընթացի իրականացումը վերապահվում է ինստիտուտներին, որոնք ինքնավարության հետ մեկտեղ պատասխանատվություն են ստանձնում ատեստավորման որակի նկատմամբ՝ ապահովելով հանրային վստահության բարձրացումը:
ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը ևս անդրադարձել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրին, որում, ըստ նրա, առանձնահատուկ տեղ ունեն գիտության հանրայնացումն ու գիտության ոլորտի թափանցիկ կառավարման հրամայականը՝ ավելի շատ ներկայացնելով ներդրումների արդյունքները:
Անդրադարձ է եղել ԿԳՄՍ նախարարի նախաձեռնությանը, ըստ որի՝ դպրոցականներն այցելում են գիտական ինստիտուտներ՝ տեղում ծանոթանալու գիտական կյանքին: Ընդգծվել է, որ նախատեսվածից գրեթե 10 անգամ ավելի աշակերտներ են գրանցվում մասնակցելու նպատակով, ուստի նախատեսվում է գործընթացի ինստիտուցիոնալացում՝ ներդնելով գրանցման համակարգ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական կազամակերպություների կանոնադրություններում նախատեսվող փոփոխություններին։ Նշվել է, որ առաջարկվող փոփոխության նպատակը փոխհարաբերությունները, փաստաթղթաշրջանառությունն ու հաղորդակցումն ավելի արդյունավետ դարձնելն է՝ օրենսդրության լավարկումներով, ընթացակարգերի բարելավման ու գործընթացների թվայնացման օրակարգով։
Ընդգծվել է, որ սահմանված ժամկետում կազմակերպությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները:
Հանդիպման շրջանակում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը կանոնադրության բովանդակության, տեխնիկական փոփոխությունների, ակնկալվող արդյունքների և այլնի վերաբերյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց