ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության 2021-26 ծրագրի՝ 2025 թվականի հաշվետու զեկույցը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մշակույթի ոլորտում կատարված աշխատանքներին։
Նախարարը կարևորել է մշակույթի տնտեսականացմանն ուղղված քաղաքականությունը, որի արդյունքում մշակութային հաստատությունների սեփական եկամուտները զգալի աճել են։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ թատրոնների սեփական եկամուտները 2022 թվականի համեմատ աճել են մեկուկես անգամ կամ 1.75 միլիարդ դրամով։ Այս դինամիկայի շնորհիվ թատերական կազմակերպությունների սեփական եկամուտների մասնաբաժինը ընդհանուր ֆինանսավորման մեջ աճել է՝ 25%-ից հասնելով 38%։ Համերգային կազմակերպությունների սեփական եկամուտները ևս աճել են մեկուկես անգամ կամ 745 միլիոն դրամով, ինչի արդյունքում ոլորտի ընդհանուր ֆինանսավորման մեջ սեփական եկամուտների մասնաբաժինը կազմել 24.5%։ Թանգարանների եկամուտները աճել են 112%-ով՝ ընդհանուր ֆինանսավորման մեջ ապահովելով 37.9% մասնաբաժինը:
Մեկնարկել է թանգարանների հուշանվերային նոր արտադրանքի համակարգը․ մասնավորի հետ համագործակցությամբ ձևավորվում է շրջանառու հիմնադրամ, որը շարունակաբար ապահովելու է հուշանվերային արտադրանք և վաճառք՝ խթանելով թանգարանների սեփական եկամուտների աճը։
Գործարկվել է կինոյի ոլորտում ներդրումների վերադարձի մեխանիզմ, որի շրջանակում արդեն ավելի քան 10 հայտ է ստացվել՝ 1.4 միլիարդ դրամ ծավալով։ Այս ցուցանիշը, ըստ նախարարի, փաստում է, որ հետվերադարձի համակարգի ներմուծումը պահանջված է կինոարտադրության խթանման առումով։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ կարևոր նորություն է նաև 2026 թվականի բյուջեով նախանշված և այժմ Կառավարության հաստատմանը ներկայացված դրամագլխի կարգը, որով կինոյի ոլորտում ինստիտուցիոնալ կարևոր բարեփոխում է իրականացվում. «Եթե տարիներ շարունակ կինոյի ոլորտում պետության ֆինանսավորման ընդամենը մեկ մեխանիզմ կար, և այն դրամաշնորհային մրցույթն էր, ապա այսօր արդեն պետության քաղաքականությամբ ձևավորվել են կինոյի ոլորտի ֆինանսավորման երեք ինստիտուցիոնալ խողովակներ»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարի ընդունվել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքը, և առաջիկայում արդեն հեղինակավոր աճուրդային տների հետ համագործակցության աշխատանքները կմտնեն գործնական փուլ: Նա կարևորել է նաև մշակութային կրթության ուղղությամբ գործունեությունը. շուրջ 310000 դպրոցականների 73%-ը բաժանորդային ծրագրի շրջանակում այցելել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ: 2024 թվականի ցուցանիշը գերազանցվել է շուրջ 10,000-ով, իսկ 2025 թվականի ցուցանիշները 2023-ի նկատմամբ գրանցել են 35% աճ։
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հուշարձանների վերականգնմանը՝ տեղեկացնելով, որ այս նպատակով նախորդ տարի հատկացվել է 1 միլիարդ 386 միլիոն դրամ՝ ընդգրկելով 31 հուշարձան։ Այս տարի հուշարձանների վերականգնման բյուջեն ավելացել է՝ հասնելով 1 միլիարդ 673 միլիոն դրամի։ Ներդրումներ են իրականացվում նաև մշակութային հաստատությունների պայմանների բարելավման ուղղությամբ։ Օրինակ՝ մեկնարկում են Արամ Խաչատրյան համերգասրահի երգեհոնի վերանորոգման աշխատանքները։
Պետությունը նաև շարունակում է մշակութային արժեքների ձեռքբերման և վերադարձի գործընթացը։ Նախորդ տարի այս նպատակով հատկացվել է ավելի քան 300 միլիոն դրամ։
«Շուտով հանրությունը մեր մշակութային հաստատություններում կտեսնի ձեռք բերված արժեքները՝ միջնադարյան եկեղեցու փայտյա դռան փեղկը և Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքը։ Մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում մարզերում անցկացվող փառատոներն ու միջոցառումները դարձել են հանրային կյանքի ակտիվացման կարևոր գործոն՝ ընդգրկելով ավելի քան 100 հազար քաղաքացու»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ թվարկված բոլոր աշխատանքները շարունակական են։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց