ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ երկու հիմնական ուղղությամբ փոփոխություններ են առաջարկվում։ Առաջին ուղղությունը վերաբերում է հավաստագրման գործընթացի միասնականացմանը կամ ստանդարտացմանը։ Ինչպես հայտնի է, թե՛ նախադպրոցական, թե՛ հանրակրթության, և թե՛ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգերում հաստատությունների ղեկավարման համար պահանջվում է հավաստագիր։ «Կրթության մասին» օրենքում արդեն իրականացվել են համապատասխան փոփոխություններ, որոնցով միասնական ձևով սահմանվում են հավաստագրման պահանջները, ինչպես նաև հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընդհանուր մոտեցումները։
Ներկայացված փոփոխությունների փաթեթը նպատակ ունի ամբողջացնելու այս միասնական մոտեցումը։ Մինչ այս՝ յուրաքանչյուր ոլորտային օրենքում առանձին էին ամրագրված տվյալ ոլորտին վերաբերող հավաստագրման պահանջները։ Հաշվի առնելով, որ «Կրթության մասին» օրենքում արդեն ամրագրվել է միասնական մոտեցում, առաջարկվում է ոլորտների օրենքներում ևս վերանայել հավաստագրման պահանջները։
«Այս փոփոխությունը հնարավորություն կտա վարել միասնական քաղաքականություն՝ հաշվի առնելով, որ հաստատությունների կառավարումը պահանջում է ոչ միայն տվյալ կրթական մակարդակին բնորոշ հատուկ հմտություններ, այլև ընդհանուր կառավարման կարողություններ։ Առաջարկվող մոդելով հնարավոր կլինի ներդնել այնպիսի համակարգ, որի արդյունքում հավակնորդը կկարողանա մեկ քննությամբ ստանալ մի քանի կրթական մակարդակի ղեկավարման հավաստագիր։ Սա կընդլայնի հավաստագիր ունեցողների շրջանակը և կարող է բարձրացնել մրցակցությունը հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում, ինչը կարևոր քայլ է կառավարման որակի բարելավման առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Երկրորդ ուղղությունը վերաբերում է բացառապես «Նախադպրոցական կրթության մասին» օրենքին։ Մասնավորապես՝ Կառավարության քաղաքականության կարևոր բաղադրիչ է 500 մանկապարտեզների ծրագրի իրականացումը, որը ներառում է նաև նախակրթարանների ստեղծում հիմնականում դպրոցներում և կրթահամալիրներում։ Դրանք ուղղված են հինգ տարեկանից բարձր երեխաների ծառայությունների տրամադրմանը։
Նախարարը նշել է, որ միջազգային հետազոտությունները, այդ թվում՝ Հայաստանում իրականացված ուսումնասիրությունները, ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքների վրա։ Այդ պատճառով Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից են նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացումը և ծածկույթի ընդլայնումը։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ այս համատեքստում առաջարկվում է վերանայել տարիքային շեմը և նախակրթարաններ նախատեսել ոչ միայն 5, այլև 4-6 տարեկանների համար։ Սա հատկապես կարևոր է այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ նախադպրոցական հաստատությունն է։ Այդ դեպքում երեխաները հնարավորություն կունենան ավելի վաղ ընդգրկվելու կրթական գործընթացում։
«Մասնավորապես, եթե բնակավայրում առկա է միայն դպրոց, որի շրջանակում նաև նախակրթարանն է գործում, ապա հնարավոր կլինի երեխաների ընդգրկումն ապահովել ավելի վաղ տարիքից։ Մյուս կողմից՝ քաղաքային բնակավայրերում ևս հաճախ մանկապարտեզները ծանրաբեռնված են, և ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել համակարգում։ Առաջարկվող փոփոխությամբ նման երեխաները հնարավորություն կունենան ավելի վաղ ընդգրկվել նախադպրոցական կրթության մեջ, պատրաստվել դպրոցին և սոցիալականացվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Այսպիսով, առաջարկվում է սահմանել երկու տարբեր տարիքային շեմ։ Ընդհանուր կանոնով նախակրթարանները նախատեսվում են 4-6 տարեկանների համար, իսկ այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ նախադպրոցական ծառայությունն է, հնարավոր կլինի կազմակերպել կրթություն 3-6 տարեկան երեխաների համար։
Հարցի վերաբերյալ ծավալվել է քննարկում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ առաջարկելով այն ներառել լիագումար նիստերի օրակարգում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց