ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի /ՖԴՀԱ/ հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ասոցիացիայի անցած ճանապարհը վկայում է փորձի, հաջողությունների, դժվարությունների և դրանց հաղթահարման մասին։ Նա շնորհավորել է ասոցիացիայի անդամներին ավելի քան 2 տասնամյակի գործունեության համար՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։
«Ներկայում ֆրանսերենի դասավանդման որակի լավարկման կարևոր փուլում ենք: Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությամբ կարևոր ծրագրեր ենք իրականացնում, որոնցից մեկը ֆրանսերեն դասավանդողների կարողությունների զարգացմանն է ուղղված: Վստահ եմ, որ այս ծրագրի ամփոփումից հետո ունենալու ենք ավելի որակյալ կրթություն, ֆրանսերեն ավելի լավ իմացող, Ֆրանսիայի մշակույթը և պատմությունը ճանաչող դպրոցականներ: Դեսպանատան հետ իրականացվող մյուս կարևոր ծրագիրը ֆրանսերենի դասագրքերի ստեղծման աշխատանքն է, որն անչափ կարևոր է․ համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մեկնարկել ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման ծրագիրը՝ Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում։ Այս գործընթացում մեր գործընկերներն օգնում են փորձագետների և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման հարցում»,-նշել է նախարարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ ծրագրի ավարտին արձանագրված հաջողություններն իրենց էական ազդեցությունն են թողնելու դասավանդման որակի վրա։
Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև, որ ՀՀ ուսումնական հաստատությունները բավական ակտիվ մասնակցում են ֆրանկոֆոնիայի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին. «Վստահ եմ, որ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունքում մեր դպրոցականները ֆրանսերենը խորությամբ ուսումնասիրելու, հաղորդակցվելու, մշակույթին ծանոթանալու լայն հնարավորություններ կունենան»:
Նշենք, որ ՖԴՀԱ-ն հիմնադրվել է 2001 թվականին և նույն տարում անդամագրվել Ֆրանսերեն դասավանդողների միջազգային ֆեդերացիային։ Իր կանոնադրական գլխավոր նպատակը համարելով ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացումը՝ 2002-2023 թթ․ այն անցկացրել է ամենամյա սեմինարներ, որոնց մասնակցել է ՀՀ ուսումնական հաստատությունների շուրջ 200 մասնագետ։ ՖԴՀԱ-ի միջոցով բազմաթիվ ուսուցիչներ բազմիցս վերապատրաստվել են Ֆրանսիայի առաջավոր կենտրոններում: Ասոցիացիան մեծ դեր ունի ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների ստեղծման ծրագրի իրականացման մեջ:
Համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի /CREFECO/ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ` ՖԴՀԱ-ն կարևորագույն աշխատանք է տարել ուսումնական ծրագրերի, հանրակրթական պետական չափորոշիչների մշակման, դասագրքերի ընտրության, ուսուցիչների ամենամյա վերապատրաստման /ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում/ և մշտադիտարկման ուղղությամբ:
Այն կազմակերպել է հանրակրթական դպրոցների ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտների լեզվամշակութային այցեր Ֆրանսիա՝ ֆրանսերենի ուսումնասիրման և ֆրանսիական մշակույթին մոտիկից ծանոթացնելու համար։
ԿԳՄՍ նախարարության և CREFECO-ի օժանդակությամբ ասոցիացիան կազմակերպել է միջազգային օլիմպիադա և ամառային ճամբարներ Աղվերանում և Դիլիջանում։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ: Ես Տաթևիկ Կարապետյանն եմ՝ Լոռու մարզի Քարաձորի հիմնական դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի: Այսօր ցանկանում եմ սկսել մի քննարկում, որը հոգեհարազատ է բոլորիս, ովքեր փորձում են դասասենյակում…
Ինչպես հասկանալ, որ երեխան վատ տրամադրություն ունի Շրջակա նշաններ․ Պատասխանների և մասնակցության փոփոխություն – սովորողը դադարում է ակտիվ մասնակցել դասին, կրճատում է խոսքը, կամ շուտ ձանձրանում է: Մարմնական լեզու –…
https://learningapps.org/watch?v=padpjd25526
«Հարգելի գործընկերներ, հաճախ ենք խոսում ԿԱՊԿՈՒ երեխաների համար ԱՈՒՊ-ներ կազմելուց կամ մեթոդներից, բայց կա մի կարևոր շերտ, որը մնում է «կադրից դուրս»: Դա դասարանի մյուս 31 աշակերտների հետ տարվող ամենօրյա…
«Հարգելի գործընկերներ, բարև ձեզ: Որպես 4-րդ դասարանի դասվար, այս տարի ինձ շատ է հուզում մի հարց, որի շուրջ կցանկանայի լսել ձեր կարծիքն ու փորձը: Դասարանում ունեմ 32 աշակերտ՝ տարբեր ընկալման…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց