ԿԳՄՍ նախարարության և «ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու հիմնադրամի համահիմնադիրներ Գրիգոր Պըլտյանը և Մովսես Տեր-Գևորգյանը։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիե Դանիելյանը:
Հուշագրի նպատակն է կողմերի միջև համագործակցության միջոցով նպաստել սփյուռքի հայկական մշակութային ժառանգության հավաքագրմանը և պահպանմանը, իրականացնել մշակութային նորարար ծրագրեր, խթանել մշակութային ստեղծագործությունը, համագործակցությունը և փորձի փոխանակումը։
Հուշագրի շրջանակում կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծել մշակութային ժամանակակից կենտրոն, որտեղ կպահպանվի հիմնադրամին նվիրաբերվող արժեքավոր ժառանգությունը՝ արվեստի գործեր, արխիվներ, գրական և մտավոր արտադրություն։ Արդի և նորարար ձեւաչափով այս կենտրոնում նախատեսվում է իրականացնել ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային և բազմագիտակարգային ծրագրեր և նախաձեռնություններ՝ նպաստելով մշակութային կյանքի զարգացմանը, հայկական մշակույթի արդիականացմանը։
Կարևորելով նմանօրինակ կենտրոն հիմնելու նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է սփյուռքում ձևավորված մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման անհրաժեշտությունը։
«Կարևոր է ունենալ մի կենտրոն, որտեղ հնարավոր կլինի հավաքել այդ ժառանգությունը և այն հասանելի դարձնել հանրությանը։ Մշակութային ժառանգության հավաքագրումն ու պահպանումը բացում են նաև հետազոտությունների և նոր ուսումնասիրությունների մեծ դաշտ»,- նշել է նախարարը և հավելել, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է տեր կանգնել այդ արժեքներին՝ համագործակցելով նախաձեռնության հեղինակների հետ։
«Խոսքն այն ժառանգության մասին է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն Հայաստանը կարող է դառնալ այն հանգրվանը, որտեղ հայկական ժառանգությունը կպահպանվի, կարժևորվի և հասանելի դառնա հանրությանը»,– ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում՝ մշակութային արժեքները Հայաստան վերադարձնելու և պահպանելու ուղղությամբ։
«Կառավարությունը լրացուցիչ միջոցներ է հատկացնում, որպեսզի միջազգային տարբեր աճուրդներից ձեռք բերվեն և Հայաստան վերադարձվեն մեր մշակութային արժեքները, որոնք հանգամանքների բերումով Հայաստանում չեն գտնվում։ Պետական միջոցներով ձեռք են բերվում ձեռագրեր, կտավներ և մշակութային այլ արժեքներ՝ դրանք վերադարձնելով Հայաստան։ Այս իմաստով ձեր նախաձեռնությունը լիովին համահունչ է պետական ռազմավարությանը»,– ընդգծել է նախարարը՝ դիմելով ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնի հիմնադիրներին։
Հիմնադրամի համահիմնադիր Մովսես Տեր-Գևորգյանն ընդգծել է, որ իրենց նպատակը սփյուռքի մշակութային և մտածողական ժառանգության պահպանումն ու կենսունակությունն է, ինչպես նաև փոխանցումը նոր սերնդին։ Նրա խոսքով՝ կենտրոնի նպատակն է հայտնաբերել սփյուռքն իր բազմամշակույթ և բազմաձայն ինքնությամբ, պասհպանել և զարգացնել արդի ժառանգությունը, հայթայթել ստեղծագործական գործիքներ նոր սերնդի համար՝ ժամանակակից հայալեզու մտավորական-իմացական դաշտ ձեւավորելու նպատակով։
Գրիգոր Պըլտյանի ընդգծմամբ՝ ՍԵՄ-ի նպատակն է ժառանգությունը աշխատեցնել որպես այժմեականության և ներկայի գործոն, խթանել ու պահպանել ստեղծագործական միքտը. «ՍԵՄ-ը թանգարան չէ, այն իմացակարգերի հանդիպման, մտածումի, անհատական փորձառությունների և մանավանդ ստեղծումի վայր է»։
Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է երեք տարի ժամկետով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մասնագիտական աճ Փորձի փոխանակում. Մեկնաբանությունների միջոցով ծանոթացանք գործընկերների կողմից կիրառվող այլընտրանքային հնարներին, ինչը հարստացրեց մեր մեթոդական զինանոցը հատկապես 4-րդ դասարանի աշակերտների հետ աշխատանքում: Գործնական կիրառելիություն. Քննարկումը թույլ տվեց վերհանել այն…
Երբեմն դասի նյութն այնքան ծավալուն է, որ աշակերտը կորչում է տեղեկատվության մեջ: NotebookLM-ը գալիս է օգնության՝ ոչ թե պարզապես կրճատելով տեքստը, այլ օգնելով կառուցել տրամաբանական կապերի քարտեզ ձեր իսկ տրամադրած…
Օնլայն գրատախտակ, որը կօգնի տեսնել, թե դասի ժամանակ ինչ են գրում կամ նկարում բոլոր աշակերտները իրենց օնալյն տետրերում: Whiteboard.cloud-ը տալիս է այդ հնարավորությունը թվային ձևաչափով: Սա պարզապես գրատախտակ չէ, այլ…
Ժամանակակից դպրոցում ուսուցչի գլխավոր մարտահրավերն աշակերտի ուշադրությունը գրավելն ու պահելն է: Storybook մեթոդը (թվային պատմությունների ստեղծումը) այն գործիքն է, որը սովորական դասը վերածում է հետաքրքիր արկածի: ✨ Ինչո՞ւ է սա…
Հարգելի գործընկերներ ,սովորողների շրջանում ընթերցանությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով կիրառում եմ ընթերցանության ուղեցույց ռազմավարությունը: Այն օգնում է,որ ընթերցվող նյութի գլխավոր գաղափարները պարզելու նպատակով սովորողները այդ գործընթացում ներգրավեն իրենց ծնողներին, ընկերներին:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց