ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:
Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են եղել Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և աշխատակազմի ղեկավար Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Երզնկյանը, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանը, կինոգետ Ռուզաննա Յուզբաշյանը, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին քվորում ապահովելու և այս ձևաչափով հոգաբարձուների խորհրդի նիստն անցկացնելու համար՝ ընդգծելով, որ նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Կինոյի հիմնադրամի 2025 թվականի տարեկան հաշվետվության հաստատումն է նաև ներառված:
«Շատ կարևոր է, որ միասին խոսենք ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև հանգամանորեն քննարկենք բոլոր խնդիրներն ու կարևոր անելիքները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը ներկայացրել է խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված 7 հարցերը, որոնք վերաբերել են Հայաստանի կինոյի հիմնադրամի նախորդ տարվա գործունեությանը, այդ թվում՝ տարեկան (բովանդակային) հաշվետվության հաստատմանը, հոգաբարձուների խորհրդի քարտուղարի փոփոխությանը և այլ հարցերի։
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ներկայացրել է կառույցի բովանդակային հաշվետվությունը՝ նշելով, որ 2025 թվականը կինոյի ոլորտի համար ոչ միայն մարտահրավերների, այլ նաև պատասխանատվության և համակարգային վերափոխումների տարի էր. «Հայաստանի կինոյի հիմնադրամը ստեղծվեց 2024 թվականի երկրորդ կեսին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի վերակազմակերպման արդյունքում։ 2025 թվականը եղավ անցումային շրջան՝ պահանջելով ոչ միայն կառուցվածքային փոփոխություններ, այլ նաև նոր մտածողություն, նոր մեխանիզմներ և ոլորտի առաջ նոր պատասխանատվություն»։
2025 թվականին Կառավարությունն ընդունել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից բխող մի շարք առանցքային որոշումներ։ Ստեղծվել և գործարկվել է ազգային կինոռեեստրը՝ ապահովելով ոլորտի տվյալների միասնական հաշվառում և կառավարման թափանցիկություն։ Ներդրվել է վարձույթի վկայականների տրամադրման կարգը՝ կանոնակարգելով ֆիլմերի ցուցադրության իրավական հարաբերությունները։ Գործարկվել է ներդրումների մասնակի վերադարձի (Cash Rebate) համակարգը, որի նպատակն է խթանել միջազգային և տեղական կինոարտադրությունների ներգրավումը։
Ըստ Դավիթ Բանուչյանի՝ նախորդ տարվա վերջին կինեմատոգրաֆիստների ակտիվ ներգրավմամբ մշակվել է նոր կանոնակարգ, որը ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության հաստատմանը։
«2026 թվականին ազգային ֆիլմերի աջակցության մրցույթը նախատեսվում է իրականացնել համատեղ ձևավորված և ոլորտի լայն մասնակցությամբ մշակված նոր կանոնակարգով՝ ապահովելով գործընթացների առավել թափանցիկ, արդար և արդյունավետ կազմակերպում»,- նշել է Դավիթ Բանուչյանը և շնորհակալություն հայտնել Հայաստանի կինոգործիչների միությանը, ոլորտային գիլդիաներին, մասնագիտական կառույցներին կառուցողական համագործակցության համար։
Նիստի օրակարգի հարցերը հանգամանորեն զեկուցել է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Արտակ Պողոսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը և խորհրդի անդամները նիստի օրակարգին վերաբերող հարցեր են ուղղել բանախոսներին, ինչպես նաև ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ: Հարցուպատասխանից հետո Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդը հաստատել է ներկայացված հաշվետվություններն ու զեկույցները:
Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հայաստանի կինոյի հիմնադրամին ակտիվ գործունեության և կինոհամայնքի հետ սերտ համագործակցության համար՝ ընդգծելով կինոկրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կինոկրթությունը նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից է, և դրամաշնորհային ծրագրերի միջոցով գերատեսչությունն աջակցում է տարբեր նախագծերի։ Նա հատկապես կարևորել է, որ նման ծրագրերին մեծ մասնակցություն ունեն մարզերի երիտասարդները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց