ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվեցին «Արի տուն-2017» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման դասընթացի արդյունքները

Սեպտեմբերի 12, 2017
Սփյուռքի լրատու

Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն-2017» ծրագրի Հայոց լեզվի ուսուցման 5-օրյա դասընթացի ամփոփում՝ ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցների և դասընթացների ուսուցիչների մասնակցությամբ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ողջունեց ծրագրի մասնակից ուսուցիչներին՝ 8 փուլերին անցկացրած դասերը կազմակերպված և արդյունավետ անցկացնելու համար: Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը ամփոփեց դասընթացների արդյունքները, առանձնացրեց այս տարվա առանձնահատուկ կողմերը, նշեց այն բացթողումները, որոնք, թերևս, աննկատելի էին, սակայն այդ ուղղությամբ և հաջորդ տարվա դասընթացները կազմակերպելիս, ծրագրավորելիս և խմբերում աշխատելիս՝ պետք է հաշվի առնվեն և դասընթացներում կիրառվող մեթոդները կատարելագործվեն: Վերջինս նաև ուշադրություն դարձրեց հենց լեզվական իմացության մակարդակներին համապատասխան աշխատանքի նոր, գրավչական լեզվուսուցման մեթոդներին, եղանակներին, դիդակտիկ միջոցներին: Միաժամանակ առաջարկվեց սոցիալական ցանցում ունենալ խումբ և շարունակել քննարկումները թե´ միմյանց միջև, թե´ մասնակից երեխաների հետ:

Ծավալվեց քննարկում, ուր հանդես եկան բոլոր ուսուցիչները՝ վերլուծելով անցկացրած դասերը: Նրանք մատնանշեցին դասավանդվող խմբերի առանձնահատկությունները, դասապրոցեսներից առանձնացրեցին առանձին դրվագներ, խոսեցին բնակության երկրի լեզվական հիմքով մասնագիտացված աշխատանքի մասին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Մոսկվայի «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մ.գ.թ. Շողիկ Փահլևանյանը, ով հրավիրյալ ուսուցիչ է «Արի տուն» ծրագրում,  ընդգծեց, որ ամենակարևորը այս ծրագրում Սփյուռքից ժամանած հայ պատանիներին ու աղջիկներին «հայ մկրտելն է», որի հավաստիքը  իրենց պաստառներում ու գրավոր շարադրանքում  արտացոլված խորհրդանիշներն ու եզրահանգումներն են: Զեկուցողը  վկայեց, որ արիտունցիներին մշտապես պատգամել է շնորհակալ լինել իրենց նախնիներին ու արժևորել նրանց արժեքները, քանի որ նրանք են հայ ժողովրդի ապագան: Հավելեց նաև, որ մասնակիցների  70 տոկոսը գրաճանաչ էին,  իսկ մնացյալը՝ մասամբ  կամ ընդհանրապես չէին տիրապետում հայոց այբուբենին, բանավոր հայերենին (բարբառային կամ խոսակցական-կենցաղային հայերենին): Ունենալով  օտարախոս սփյուռքահայերին հայոց լեզու դասավանդելու  շուրջ երեք տասնամյակի փորձ՝ իբրև դասագիրք տիկին Փահլևանյանը կիրառել է իր հեղինակային ձեռնարկները՝ «Ռուս-հայերեն զրուցարանը», «Ռուսերեն-անգլերեն-հայերեն զրուցարանը», «Ռուսալեզու միջավայրում հայ երեխաների գրաճանաչության կազմակերպման առանձնահատկությունները», «Հայկական անձնանունների բառարանը», «Հայկական երգերի ժողովածուն»:

Հաջորդիվ ներկայացրեց ուսուցչական կազմի փորձի արդյունքում ձևավորված եզրակացություններն ու առաջարկները. դասերի տևողության երկարացում, արդիական դիդակտիկ նյութերի և զննական պարագաների ապահովում:

Հաջորդ զեկուցողը՝ բ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի գիտաշխատող Լուսինե Հայրիյանը, իր խոսքում շեշտեց, որ դասընթացները հարթակ են հանդիսանում նաև երեխաների ստեղծագործ ոգու և երևակայության արթնացման համար, քանզի պատանիները խանդավառությամբ են մասնակցում հայրենի բնօրրանը խորհրդանշող պաստառների կերտմանն ու ձևավորմանը, դառնում ազգային շուրջպարի բռնված շղթայի մի օղակը կամ ստեղծում հանրահռչակ առակների, հեքիաթների իրենց տարբերակները, թղթին հանձնում իրենց մտքի թռիչքն ու ապրումները:

Զեկուցողը խոսեց նաև հայրենաճանաչության և ինքնազարգացման նպատակներով արիտունցիներին տրվող ցանկ-ընտրանու մասին, որտեղ ներառված են հայ հին և նոր գրականության գլուխգործոցների վերնագրեր, համաշխարհային կշիռ ունեցող հայ հեղինակների ստեղծագործություններ, նաև հայոց էթնոմշակութային ուրույն հատկանիշները ընդգծող և պատմական նշանակալից իրադարձություններ ներկայացնող տարաժանր ֆիլմեր:

Ուսուցչուհի Անի Խալաթյանը, Աիդա Օհանյանը  և Մարիամ Սարգսյանը իրենց  ամփոփիչ  խոսքում  նշեցին, որ  մեծ ոգևորությամբ ու սիրով են դասավանդում Սփյուռքից ժամանած հայորդիներին: Դասընթացները  անցկացրել  են ուղղագրության, ուղղախոսության, բառապաշարի հարստացման  և կետադրության   ոչ լիարժեք  իմացությունները  հաշվի առնելով: Հանձնարարված շարադրություններում Սփյուռքից ժամանած պատանիներն ու աղջիկները մեծ գոհունկությամբ ու հիացմունքով են արտահայտել իրենց մտքերը՝ հայրենիքում լինելու և մայր լեզուն սեփական հողում սովորելու մասին: Նրանք  փաստեցին  նաև, որ արիտունցիները այս ծրագիրը համարում են հայեցի մթնոլորտ ու հայրենիքին կապող ևս մեկ թել, հիշողությունների ու հայ լինելու զգացողության ազդակ, որը նրանց կյանքում դեռ երկար կզարկի՝ անընդհատ հիշեցնելով իրենց ինքնության և մայրենիի մասին:

Գայանե Բաբլոյանը, Մաքրուհի և Նարինե Գևորգյանները  խոսեցին իրենց   աշխատանքային  գործունեության մասին՝ նշելով, որ հայրենասիրությունը երեխաների մեջ խորացնելու միտումն ուղենիշ են դարձրել բոլոր փուլերի ընթացքում:  Այս տարի ավելի հաճախ են հնչել հայրենիք վերադառնալու, հայրենիքում իրենց կրթական և աշխատանքային գործունեությունը ծավալելու ցանկությունները: Նրանց դասերը անցկացվել են և՛ լեզվական, և՛ պատմական ու մշակութային՝ դաս-վիկտորինաների միջոցով:

Իսկ Լենա և Լիզա Թաթոսյանները հավելեցին,   որ  «Արի տուն» ծրագիրը իսկապես ծառայում է իր նպատակին:

Նյութի աղբյուրը. «Հայերն այսօր»

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան