Այսօր տրվել է Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը վավերացվել է հայկական երկու համալսարանների միջև կրթական ծրագիր իրականացնելու մասին համաձայնագրի ստորագրմամբ: Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել 3 համալսարանների միջև կնքված պայմանագրերը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ծրագրով սկսվում է իրականացվել այն քաղաքական ուղղվածությունը, որը տարիներ շարունակ նախապատրաստվել է ինչպես Հայաստանի անդամակցությամբ Բոլոնիայի գործընթացին, այնպես էլ բուհական ինքնավարության և ակադեմիական ազատությունների շրջագծի կտրուկ ընդլայման հետևանքով: «Այս ծրագրով փաստում ենք, որ Հայաստանը շարունակում է վստահ կերպով մնալ առաջավոր ուղղվածության դաշտում, քանի որ այսօր աշխարհի լավագույն համալսարանները որոնումների մեջ են: Հատկապես մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել մասնագիտական նոր ուղղություններ, դրանք մոտեցնել աշխատաշուկային, և այն, որ մեր համալսարանները մտել են այդ գործընթացի մեջ, շատ ողջունելի է»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ տուրիզմի ուղղվածությունը շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև, ըստ նախարարի, բուհական հանրույթի առջև այսօր մեծ մարտահրավեր կա: «Պետք է ինչպես սպասարկել աշխատաշուկան, որը երկրի առաջնահերթություններով զարգանում է, այնպես էլ նպաստել նոր աշխատատեղերի ձևավորմանը, որովհետև բուհական կրթության առաձնահատկությունը նրանում է, որ կարողանա որևէ ուղղվածության մեջ ձևավորել բարձր որակ, որն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ձևավորմանը և զարգացմանը: Այս մոդելը պետք է կիրառել հատկապես մարզային համալսարանների մակարդակում, որովհետև մենք պարտավոր ենք այդ բուհերում լուծել կրթության որակի խնդիրը: Բացի այդ, եթե կարողանում ենք ապահովել մեր ուսանողների միջազգային շարժունությունը, ապա պարտավոր ենք դա անել նաև Հայաստանի ներսում: Մենք իսկապես ունենք շատ լավ ռեսուրսներ, և եթե չբացենք մեր համալսարանների դռները, ապա չենք կարող խոսել կրթության որակի մասին: Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանները Բոլոնիային գործընթացում ակտիվ որոնումների մեջ են. նրանց վկայականները միջազգայնորեն ճանաչելի են: Եվ այն, որ այսօր մեր ուսանողները հնարավորություն ունեն նաև օտար լեզուներով գնալ դասընթացների և մոդուլների, շատ կարևոր է: Եթե ներկայումս 10-15 ուսանողի մասին է խոսքը, ապա ծրագրի հետևանքով նրանք վստահաբար կդառնան տասնյակներ: Հիմնական խոչընդոտը լեզվական խնդիրն է, որը փորձ կարվի հաղթահարել»,-նշել է նախարարը՝ ծրագրի բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն:
Նշենք, որ Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի կողմից իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտացման ոլորտներն են՝ նախագծերի, զբոսաշրջության և պատմամշակութային ժառանգության, երկրատեղեկատվական համակարգերի կառավարումը: Ծրագիրը կառուցված է միջոլորտային իմացության համակցմամբ, ինչը ենթադրում է մեկտեղել տնտեսագիտական կառավարման և տեխնիկական, ճարտարապետական իմացությունները: Սա հատկապես հայաստանյան բուհերի միջև համագործակցության աննախադեպ օրինակ է, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում համալսարանները փոխճանաչում են միմյանց ուսումնական գործընթացներն ու արդյունքները՝ իրականացնելով կրեդիտների կուտակում և փոխանցում: Համատեղ մագիստրոսական երկամյա կրթական ծրագիրը նախատեսում է, որ ուսանողները 1 տարին պետք է ուսումնառեն հայաստանյան երկու բուհերում, իսկ երկրորդ տարին՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ նախատեսվում է նաև մագիստրոսական թեզի պաշտպանությունն ու դիպլոմների հանձնումը: Ուսանողներին կշնորհվեն ինչպես հայաստանյան երկու բուհերի, այնպես էլ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի դիպլոմներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան