ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովումը կարևոր է». Արաքսիա Սվաջյան

Մարտի 5, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ կառուցվածքային վերափոխման համար» (FAST) ծրագրի համակարգման կոմիտեի նիստին։ Ծրագիրն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը /GIZ/՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Քեթրին Բյուդեր-Պելզը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ Կառավարությունը կարևորում է կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումը բոլոր ասպարեզներում. «Մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչով կրթական նոր բովանդակության ներդրման շրջանակում տարաբնույթ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված աղջիկների և կանանց՝ կրթության միջոցով հաջողությունների հասնելու հնարավորությունների ապահովմանը: Կարևորում ենք նաև կրթական համակարգի միջոցով գենդերային հիմնախնդիրներով պայմանավորված կարծրատիպերի հաղթահարումը»:

Նիստում քննարկվել են ծրագրի ձեռքբերումներն ու առաջընթացը, ներկայացվել են հիմնական արդյունքները, ինչպես նաև 2026-2027 թվականների համար նախատեսված նախաձեռնությունները:

FAST ծրագիրը պատվիրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) կողմից և իրականացրել է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ը։

«Ֆեմինիզմը գործողության մեջ՝ կառուցվածքային վերափոխման համար» (Feminism in Action for Structural Transformation) ծրագիրը գլոբալ նախաձեռնություն է, որի նպատակն է ինտեգրել ֆեմինիստական սկզբունքները կառավարման և քաղաքացիական հասարակության գործողություններում։ Բացի Հայաստանից՝ ծրագրում ընդգրկված են երեք այլ գործընկեր երկրների (Կոլումբիա, Ռուանդա և Թունիս)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն