ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Միջազգային հեղինակավոր բուհերն ավարտողների ներուժը՝ ի նպաստ պետության զարգացման

Մարտի 4, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության նախագիծը։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացված առաջարկները հիմնականում խմբագրական բնույթի են։

Նախարարի խոսքով՝ դրանք վերաբերել են առաջարկվող կարգավորումների հստակեցմանը և ձևակերպումների՝ առավել միանշանակ մեկնաբանությանը։ Հաջորդաբար, ենթաօրենսդրական ակտի մշակման փուլում ևս ընթացակարգերը կհստակեցվեն, և այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նախագծի նպատակը մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ Կառավարության քաղաքականության շարունակականության ապահովումն է։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Շանհայի վարկանիշավորման սանդղակի առաջին 50 տեղերում ընդգրկված համալսարաններում ներկայում սովորող և ապագայում ուսումնառություն իրականացնող ուսանողներին հնարավորություն տալ ուսումնառությունն ավարտելուց, համապատասխան կրթական աստիճան ստանալուց հետո վերադառնալ Հայաստան, առնվազն երեք տարի աշխատել Կառավարության սահմանած կարգով և համապատասխան ոլորտներում, այնուհետև ստանալ զինվորական ծառայությունից ազատման հնարավորություն։

«Նախագծի նպատակը ձևավորված որակյալ մարդկային ներուժի նպատակային օգտագործումն է՝ ի նպաստ մեր երկրի զարգացման օրակարգի։ Այդ համալսարաններում ուսումնառությունը տալիս է գիտելիքի և հմտությունների պաշար, որը վստահաբար կարող է ծառայել տարբեր ոլորտներում պետության զարգացմանը՝ նպաստելով իրական արդյունքի ձևավորմանը և հանրային ու տնտեսական կյանքի առաջընթացի։ Վստահ եմ՝ այս նախաձեռնությանը սպասում են հազարավոր քաղաքացիներ։ Այդ պատճառով էլ ենթաօրենսդրական ակտի մշակման համար սահմանվել է առավելագույնս կարճ ժամկետ», - նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ օրենքի ընդունումից հետո երկամսյա ժամկետը բավարար կլինի Կառավարության համապատասխան որոշումն ընդունելու համար, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի և կիրառվի ուսումնառությունը շարունակող և ավարտական կուրսերում սովորող ուսանողների նկատմամբ։

«Հաշվի առնելով քննարկման շրջանակը և ենթաօրենսդրական ակտի շուրջ արդեն կատարված աշխատանքը՝ կարծում եմ՝ հասել ենք այն փուլին, երբ կարող ենք լիարժեք հաստատել այս մեխանիզմը՝ ձևավորելով ևս մեկ ինստիտուցիոնալ խողովակ մեր երկրի մարդկային կապիտալի զարգացման համար», - եզրափակել է Ժաննա Անդրեասյանը։

Նա նաև տեղեկացրել է՝ այս պահին Շանհայի վարկանիշավորման սանդղակի առաջին 50 տեղերում ընդգրկված բուհերում շուրջ 570 ՀՀ քաղաքացի է ուսանում, և այս որոշումը նրանց ևս կառնչվի։ «Կարգը գործում է 2018 թվականից, իսկ այս պահին արդեն ավելի քան 50 քաղաքացիներ ավարտել են իրենց ուսումնառությունը։ Վերադարձի ցուցանիշները բավարար չեն, և կարելի է ասել, որ ձևավորված մարդկային կապիտալը չի ծառայում իր նպատակին»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…