Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի նոր շենքի շահագործումից հետո մեկնարկել է նոր թատերաշրջանը։
Այսօր տեղի է ունեցել «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման առաջնախաղը, որի բեմականացումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ։
Առաջնախաղին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
«Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման գլխավոր դերակատարը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն է։
Պիեսի հեղինակ, բեմադրիչ և բեմանկարիչ՝ Սիմոն Աբգարյան (Ֆրանսիա), երաժշտական ձևավորում՝ Տատյանա Բուրել (Ռուսաստան), երաժշտությունը՝ «Վանական» ռոք խմբի, զգեստները՝ Թամարա Բարոյանի, լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան, գրիմ՝ Անուշ Բարոյան։
Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսականի» կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…