ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քվանտականների հաջողությունները "Дети содружества-Кыргызстан-2017" համաժողովում

Սեպտեմբերի 6, 2017
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 27-ից հուլիսի 6-ը Միջին Ասիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի ափին, տեղի ունեցավ ԱՊՀ երկրների աշակերտների “Дети содружества-Кыргызстан-2017” 5-րդ հոբելյանական համաժողովը: ԱՊՀ 9 երկրների աշակերտների պատվիրակություններից մեկն էլ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էր:

Հայրենի երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու պատվին արժանացան «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 8 աշակերտներ՝ Աննա Վարդանյանը, Ռուբինա Մարգարյանը, Սերինե Նազարյանը, Հայկ Մատենցյանը, Դերիկ Փերումյանը, Վլադիմիր Պոլուսյանը, Ալեքսանդր Պոլուսյանը, Արեգ Պետրոսյանը՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Անահիտ Դեմուրչյանի ղեկավարությամբ:

Աշակերտների առջև դրված էր բարդ խնդիր. Հայաստանն առաջին անգամ պետք է հանդես գար այս հարթակում: Հետևապես, անչափ կարևոր էր երկրի մշակույթը, ավանդույթները, պատմությունը, ինչպես նաև հայ ժողովրդի նիստուկացը մանրամասնորեն մատուցելը այլ ազգերի և կրոնների ներկայացուցիչներին: Երկար քննարկումներից և նախապատրաստական աշխատանքներից հետո ամբողջովին մշակված էր երկրի ներկայացման ընթացքը:

Յուրաքանչյուր պատվիրակության իր երկրի ներկայացման համար հատկացվում էր մեկ օր, որը նախապես մանրամասնորեն ծրագրված էր՝ ազգային տարրերով առավոտյան մարզանք, ազգային մշակույթին վերաբերող ցուցահանդես-դասեր, երկրի պատմության և մշակույթի ներկայացում, «երաժշտական հյուրասենյակ»:  Այս հատվածների միջև ընկած ընդմիջումների ընթացքում պատվիրակները մասնակցում էին  Սանկտ Պետերբուրգի Ա. Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի, Սանկտ Պետերբուրդի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի, Ուրալի տնտեսագիտական համալսարանի դասախոսների կողմից կազմակերպված վարպետության դասընթացներին:
Դասընթացները համատեղելով ելույթի նախապատրաստման հետ՝ մեր պատվիրակները հուլիսի 1-ին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը՝ հիացնելով բոլորին: Ներկայացնեմ այդ օրվա համառոտ օրագիրը՝ մասնակցի աչքերով:

Հուլիսի 1-ը հայտարարված էր Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության օր: Մենք և մեր ղազախ ընկերները օրը սկսեցինք բարձր տրամադրությամբ՝ արթնացնելով համաժողովի մասնակիցներին ազգային մեղեդիների հնչյուններով: Ղազախական մեդիտացիոն մարզանքից հետո մենք բոլորին ողջ օրվա էներգիա հաղորդեցինք հայկական, արևմտյան և ռուսական էստրադայի մեղեդիների և հայկական պարային շարժումների միջոցով: Լավ տրամադրության ալիքը շարունակվեց լողափին հայակական պարային ֆլեշմոբի, հայակական քոչարիի դասընթացի և ավանդական «աքլորակռվի» և «հավալայի» տեսքով: Ի դեպ, մինչ համաժովի ավարտը բոլորը անդադար  քոչարի էին պարում, ֆլեշմոբի համար օգտագործված «Նոր պար» երգը երգում: Երեկոյան բոլորն անհամբեր սպասում էին մեր ելույթին: Բուռն ծափահարությունների ներքո մենք սկսեցին պատմել մեր դարավոր մշակույթի,  պատմության հերոսական էջերի, հզորագույն արքաների, հնագույն պեղումների և մեր հանրապետության ներկայիս հզոր ներուժի մասին: Կրկին հիացրեց և զարմացրեց քոչարին՝ այս անգամ ազգային տարազներով ներկայացված: Ներկայացրեցինք նաև մեր դպրոցը՝ ՀՀ լավագույն ոչ պետական դպրոց «Քվանտ» վարժարանը: Համընդհանուր զարմանքի և հիացմունքի գագաթնակետը եղան մեր կատարմամբ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարի» և ազգային երգերի նրբահունչ ելևէջները: Սակայն նախատեսված էր նաև անակնկալ. մեկ օրով համաժողովը «տեղափոխելով» Հայաստան՝ չէինք կարող հայկական հյուրասիրություն չկազմակերպել: Երեկոյան մեր հյուրերը համտեսեցին մեր տղաների պատրաստած ավանդական խորովածը՝ հայկական լավաշով: Այսպես, համեղ և ուրախ եղրափակեցինք մեր օրը:
Թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների հիացմունքի և գովեստի խոսքերը մեր պատվիրակության և Հայաստանի Հանրապետության հասցեին վկայում էին. առաջադրանքը կատարված է: 

Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէր: Սպասվում էր ոչ պակաս պատասխանատու օր. հուլիսի 4-ին տեղի ունեցավ հանդիպում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժովի նախագահության անդամների հետ՝ տիկին Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ: Մեր առջև դրված էր բարդ խնդիր՝ ներկայացնել ԱՊՀ երիտասարդության միավորմանը վերաբերող առաջարկ նախագահության անդամներին: Մեկնարկային խոսքը ՀՀ պատվիրակության անդամինն էր։ Այտեղ նույնպես ունեցանք հաջողություն․ մեր մասնակցի՝ Սերինե Նազարյանի առաջարկը և ողջ պատվիրակությունը  առանձնահատուկ ուշադրության և գովեստի արժանացան անձամբ տիկին Մատվիենկոյի կողմից:

Այսպես եզրափակեցինք մեր հաղթարշավը՝ մնացած օրերին վայելելով գեղատեսիլ բնությունը, մեր օտարազգի ընկերների ելույթները և նրանց հետ շփումը: Այս համաժողովի հիշողությունները դեռ երկար վառ կմնան մեր սրտերում՝ անմոռանալի ճամփորդությամբ, ջերմ ընկերական կապերով և նորանոր հանդիպումների ակնկալիքով: 

Հոդվածը պատրաստեց  «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Նազարյանը

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…