ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արվեստ և ինժեներություն՝ գաղափարից արտադրանք

Փետրվարի 23, 2026
Լուրեր կազմակերպություններից

«Ընտանիք» կենտրոնի 3D մոդելավորման և արծաթագործության խմբակների սաներն ուսուցողական այց կատարեցին Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ: Օրը հագեցած էր և նվիրված արվեստի, ինժեներական մտքի համադրությանը։ Այցի ընթացքում սաները ծանոթացան ակադեմիայի «ՖաբԼաբ Հայաստան-Գյումրի թվային արտադրության միջազգային լաբորատորիայի գործունեությանը, ուսումնասիրեցին ժամանակակից 3D տպիչ սարքավորումների աշխատանքը, դրանց հնարավորություններն ու կիրառման ոլորտները։ Լաբորատորիայի մասնագետի ուղեկցությամբ սաները ծանոթացան մոդելավորման փուլերին՝ գաղափարի ձևակերպումից մինչև թվային մշակում և պատրաստի արտադրանքի ստացում։

Գործնական հատվածում սաները նախ էսքիզավորեցին իրենց գաղափարները, ապա դրանք վերածեցին եռաչափ մոդելների և 3D տպիչների միջոցով ստացան արդեն նյութական արդյունք։ Այս փուլը հատկապես ոգևորիչ էր, քանի որ յուրաքանչյուր մասնակից սեփական աչքով տեսավ, թե ինչպես է ստեղծագործ միտքը տեխնոլոգիայի շնորհիվ դառնում շոշափելի արտադրանք։

Այցի ավարտին ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ՝ Տաթև Հարթենյանը սաների համար կազմակերպեց շրջայց ուսումնական հաստատությունում՝ ներկայացնելով առկա մասնագիտությունները, արվեստանոցները և ստեղծագործական միջավայրը։ Սաները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարբեր կրթական ուղղություններին, ուսումնական գործընթացին և ապագա մասնագիտական հնարավորություններին, ինչը կարևոր քայլ է մասնագիտության ընտրության և կողմնորոշման ճանապարհին։ Այցը դարձավ ոգեշնչող փորձառություն, որը ևս մեկ անգամ ընդգծեց արվեստի և ինժեներության ներդաշնակ համադրության կարևորությունը՝ գաղափարից մինչև պատրաստի արտադրանք տանող ճանապարհին։

  • Խաղերի դերը ուսումնական գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Tamara78

    Խաղերի դերը ուսումնական գործընթացում Ժամանակակից կրթությունը աստիճանաբար հեռանում է միայն տեսական գիտելիքի փոխանցման մոդելից և առավել մեծ ուշադրություն է դարձնում սովորողի ակտիվ մասնակցությանը, ստեղծագործական մտածողությանը և ինքնուրույն գործունեությանը: Այս համատեքստում…

  • ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

    Թեմայի հեղինակ՝ Անի Հայրապետյան

    ՀՏԴ DOI: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Համառոտագիր Սույն հոդվածը նվիրված է տարրական դպրոցում նախագծայինուսուցման ներդրման հիմնախնդրիուսումնասիրությանը՝ անգլերենիդասավանդման համատեքստում: Չնայած այն հանգամանքին, որհանրակրթության

  • Խմբային աշխատանքի ռազմավարությունը և առանձնահատկություննե

    Թեմայի հեղինակ՝ Ստելլա1969

    Խմբային աշխատանքի նպատակը՝ ուսումնական նյութի յուրացման գործընթացում յուրաքանչյուր սովորողի ակտիվ ներգրավվածություն ապահովումն է: Խմբային աշխատանքի խնդիրներն են. Ճանաչողական գործունեության ակտիվացում. Ինքնուրույն ուսումնական գործունեության հմտությունների զարգացում՝ առաջատար և միջանկյալ առաջադրանքների սահմանում,…

  • «Պատմական դատավարություն» մեթոդ

    Թեմայի հեղինակ՝ Նվարդ Ալիխանյան

    Դասապրոցեսում արդյունավետ եմ համարում «Պատմական դատավարություն» մեթոդը, քանի որ այն սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հիշել փաստերը, այլև վերլուծել, գնահատել և պաշտպանել դիրքորոշում: Այս մեթոդով պատմությունը դառնում է քննարկման…

  • Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման մոտիվացիայի բարձրացման արդյունավետ ուղիները

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հարգելի՛ գործընկերներ: Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման ընթացքում հաճախ հանդիպում ենք սովորելու մոտիվացիայի նվազման խնդրին: Այս տարիքային փուլում աշակերտները հատկապես զգայուն են հետաքրքրության, ինքնահաստատման և շրջապատի ազդեցության նկատմամբ, ուստի անհրաժեշտ…