ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Հանդիպմանը քննարկվել են նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ իրականցվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Սերունդ» կրթական ծրագրի շրջանակում նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկած Seroond Catalyst նախագծին։ Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է համատեղ աշխատանքն ու գործընկերների ջանքերը, որոնք իրականացվում են կրթության ոլորտում համագործակցության տարբեր ձևաչափերով և նոր մեխանիզմների ներդրմամբ՝ ուղղված համակարգի արդյունավետության բարձրացմանը և ներառականության զարգացմանը:
Seroond Catalyst նախագիծն իրականացվել է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերի 6 դպրոցներում։ Ծրագրի նպատակն է ձևավորել ինքնակառավարվող, հավաքական արդյունավետությամբ, տվյալահեն գործունեությամբ և սոցիալ-հուզական ուսումնառության մշակույթ ունեցող դպրոցներ:
Կարևորվել է արդյունավետության գնահատման ցուցիչի սահմանումը՝ ծրագրի հետագա ընթացքի և ընդլայնման տեսանկյունից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության բովանդակության բարելավմանն ուղղված մի շարք հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց