ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ձևավորված վստահելի ու կայուն գործընկերությունը՝ համակարգային բարեփոխումների փուլում կարևորելով համագործակցության շարունակականությունը։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ ծրագրերի իրականացման արդյունավետ հարթակ։ Նրա դիտարկմամբ՝ կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության դինամիկան մեծ առաջընթաց է գրանցել։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները՝ մասնավորապես ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման փորձնական ծրագիրը: Նա տեղեկացրել է՝ 2023 թվականից Հայաստանում մեկնարկել է «ԱԲ սերունդ» կրթական բազմամակարդակ ծրագիրը, որի նպատակն է ստեղծել արհեստական բանականության գիտնականի և նորարարի կրթական ուղի՝ սկսած ավագ դպրոցից մինչև հետբուհական մակարդակ: Կրթական համակարգում որպես ԱԲ ինտեգրման հաջողված օրինակ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է նաև «STEP.ai-արհեստական բանականություն» գիտության տեխնոլոգիայի կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ և պետության անմիջական ներգրավմամբ՝ ներառելով ՀՀ հանրակրթական և միջին մասնագիտական կրթական հաստատություններ:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է առաջիկայում նախատեսվող Կրթության համաշխարհային ֆորումի ընթացքում նաև այս ուղղություններով հայաստանյան փորձով կիսվելու և այլ երկրների փորձն ուսումնասիրելու հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև COP17-ի նախապատրաստական աշխատանքների և էկոլոգիական կրթության դերի վերաբերյալ քննարկումների ծավալումը։
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առանձնակի նշել է 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության մասին՝ որպես երկկողմ մշակութային օրակարգի կարևոր և նշանակալի բաղադրիչ։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ցուցադրությունը ոչ միայն լայն հանրային հետաքրքրություն է առաջացրել, այլև ամուր հիմք է ստեղծել հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։ Առանձնակի շեշտադրվել է նաև բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը՝ կազմակերպելով համատեղ աշխատաժողովներ, փորձի փոխանակման ծրագրեր և մասնագիտական վերապատրաստումներ։ Քննարկվել են նաև Բրիտանական խորհրդի հետ համագործակցությամբ իրականացված նախաձեռնությունները և դրանց արդյունքները՝ մասնավորապես ուսուցիչների վերապատրաստման և կրթական նորարարությունների խթանման ուղղությամբ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց