ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին

Փետրվարի 20, 2026
Մշակութային լուրեր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է եկել հատուկ համերգով՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր կոմպոզիտոր և մշակութային գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին։

Համերգը ղեկավարել է դիրիժոր Վահագն Պապյանը։

Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամներ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։

Երաժշտական երեկոն մեկնարկել է բարոկո երաժշտության բացառիկ գործով՝ Յոհան Սեբաստիան Բախի «Նվագախմբային սյուիտ №3 ռե մաժոր» (BWV 1068) ստեղծագործության կատարմամբ։

Համերգի երկրորդ մասում հանդիսատեսը վայելել է Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար» ստեղծագործությունը, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության կարևոր գլուխգործոցներից մեկը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն