Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին:
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:
«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն անցկացվող Գիրք նվիրելու օրը մեր երկրում թերևս ամենասիրված տոներից մեկն է: Այն միմյանց հետ շփվելու, ճանաչելու, բացահայտումներ անելու, նոր գրքերով կիսվելու հավելյալ առիթ է: Անչափ ուրախ եմ այսօր ձեզ հյուրընկալել նախարարությունում, և քանի որ դուք շատ գրքեր եք կարդում, եկեք խոսենք ձեր կարդացած գրքերի և գրողների մասին»,- դիմելով երեխաներին՝ ասել է նախարարը և փոքրիկ ընթերցողներից հետ զրուցել նրանց սիրելի գործերի, հետաքրքրությունների և նախասիրությունների մասին։
Ժաննա Անդրեասյանը նաև շնորհակալություն է հայտնել 2018 թվականից Խնկո Ապոր գրադարանում «Լավագույն ընթերցող» մրցույթի անցկացման համար, ինչը ընթերցանության խթանմանն ուղղված լավագույն ձևաչափերից է:
Ընթերցողները պատմել են իրենց կարդացած գրքերի, նախասիրած գրական ժանրերի, ստեղծագործությունների, սիրելի հեղինակների մասին, ներկայացրել ընթերցանությունից դուրս մյուս նախասիրությունները։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ֆիլմերի, թատերական, բալետային, օպերային ներկայացումների, ճարտարապետական և հուշարձանային նմուշների համար ստեղծագործական հիմք դարձած գրական ստեղծագործություններին՝ նշելով, որ արվեստի ճյուղերը փոխկապակցված են:
Նրա խոսքով՝ այս շարքում գրական ստեղծագործություններն անմրցելի են. ընթերցանությունն ավելի է զարգացնում միտք և երևակայությունը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ այս խորհրդանշական օրը նախարարի հանդիպումը երեխաների հետ մեծ ոգևորություն է առաջացրել: Տնօրենի տեղեկացմամբ՝ մրցույթի 15 հաղթողները ընտրվել են դպրոցական փոքր, միջին և ավագ տարիքային խմբերից։ Մրցույթում հաղթած երեխաները տարեկան ընթերցում են ավելի քան 70 գիրք․ նրանք աչքի են ընկնում ընթերցասիրությամբ, տարբեր հետաքրքրություններով։
Հանդիպման ընթացքում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողները ստացել են հավաստագրեր, որոնք հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև գրքեր է նվիրել երեխաներին՝ ընտրված Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի ցանկից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց