Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր:
Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին նվիրել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պետական աջակցությամբ հրատարակված գրքերի զգալի մասը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են. ընդգրկվել են նաև ժամանակակից հայ գրողների աշխատանքներ, ինչպես նաև թարգմանական գրականության նմուշներ։ Նախարարն ընդգծել է, որ ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության կարևորագույն և առաջնահերթ ուղղություններից է՝ ներկայացնելով այդ նպատակով իրականացվող ծրագրերը։
«Արդեն երկրորդ տարին կազմակերպում ենք ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների համար։ Իրականացվում են ընթերցանության խրախուսման ծրագրեր՝ սկսած տարրական դպրոցից, որովհետև տեքստը կարդալու, վերլուծելու և հասկանալու հմտությունները բազային են ցանկացած ոլորտում գիտելիքն ընկալելու և յուրացնելու համար։ Դրանք առանցքային են նաև ցանկացած մասնագիտության համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարն անդրադարձել է նաև գրահրատարակչության և գրական շուկայի զարգացման քաղաքականությանը՝ ընդգծելով, որ ոլորտի խթանումը պետության առաջնահերթություններից է: Նրա դիտարկմամբ՝ այս ոլորտի զարգացման կարևոր հարթակներից է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը տարեցտարի ընդլայնվում է։
«Նախորդ տարի Գրքի երևանյան միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է նաև մարզերում՝ Կապանում և Գյումրիում։ Փառատոնի ընթացքում գրանցվել է 18 000 գրքի վաճառք, ինչը 33 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։ Մասնակիցների թիվը հասել է 40 000-ի՝ 2023 թվականի համեմատ ավելի քան կրկնապատիկ ավելի։ Այս ցուցանիշները վկայում են, որ ընթերցանության և գրքի նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում աճում է։ Մեր քաղաքականությունն այս ուղղությամբ պետք է ոչ միայն շարունակական լինի, այլև դառնա առավել թիրախային»,- ընդգծել է նախարարը՝ հաճելի ընթերցանություն մաղթելով Կառավարության անդամներին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ խոսել մի շատ կարևոր և առանցքային թեմայի շուրջ-ֆիզկուլտ դադարներ տարրական դպրոցում: Հարկ է նշել, որ փոքր տարիքի երեխաների համար առաջին հերթին հենց առողջության տեսակետից ելնելով չի…
Երեխանե՛ր, այսօր մենք այցելելու ենք Բառաստան աշխարհ: Այնտեղ ապրում են տարբեր բառեր: Կան բառեր, որոնք սիրում են միայնակ ապրել, որովհետև նրանք «պարզ» են ու հստակ (օրինակ՝ տուն, գիրք): Բայց կան…
Օտար լեզվի ուսուցման գործընթացում խոսքային հմտությունների զարգացումը հաճախ հանդիսանում է ամենաբարդ խնդիրներից մեկը: Շատ աշակերտներ ունեն բավարար լեզվական գիտելիքներ, սակայն խուսափում են խոսելուց՝ վախի, անվստահության կամ մոտիվացիայի պակասի պատճառով: Ահա…
Ժամանակակից կրթական համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների առաջ, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ արդեն անհրաժեշտություն: Այս համատեքստում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Աշխարհացույց» հարթակը, որը նպաստում է ուսուցման…
Ժամանակակից կրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) այլևս պարզապես լրացուցիչ գործիք չեն․ դրանք դարձել են ուսուցման գործընթացի անբաժանելի բաղադրիչ: Դասասենյակներում, տնային աշխատանքներում և նույնիսկ գնահատման ձևերում տեխնոլոգիաների կիրառումը փոխում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց