ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագծային աշխատանք՝ «Պոնտի» հունական համայնքի հետ համագործակցությամբ

Փետրվարի 17, 2026
Մշակութային լուրեր

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ներկա է եղել Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքների ցուցադրությանը, որը կազմակերպվել է մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ և նվիրված է ազգային փոքրամասնությունների լեզուներին:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Մշակույթների հանդիպում» եռալեզու գրքի շնորհանդեսը և երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառումն ամփոփվել է «Հերացի» ավագ դպրոցի և «Պոնտի» հունական համայնքի շուրջ մեկ տարվա համագործակցությամբ իրականացված աշխատանքով։

Դանիել Դանիելյանը շեշտել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները ուշադրության կենտրոնում են և պետության համար ազգային փոքրամասնությունների կրոնի, լեզվի, սովորությունների, մշակույթի հարցերը առանցքային նշանակություն ունեն:

«Հայաստանում պաշտոնապես կա 12 ազգային փոքրամասնություն, որոնք դիտարկվում են որպես բարեկամ ժողովուրդներ, և բոլոր քայլերն ուղղված են ազգային փոքրամասնությունների մշակույթի, լեզվի, սովորույթների տարածմանն ու հանրահռչակմանը ինստիտուցիոնալ կառույցների միջոցով աջակցություն ցուցաբերելուն»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտադրելով հայ-հունական դարավոր բարեկամությունն ու մշակութային համագործակցությունը:

Անդրադառնալով դպրոցում նախագծային ծրագրի իրականացմանը՝ Դանիել Դանիելյանը կարևորել է կատարած թիմային աշխատանքը, որի միջոցով աշակերտները կարողանում են գիտելիքներ ձեռք բերել, դրանք վերածել գործնական աշխատանքի. «Կարողունակությունների ձևավորումը կրթության ոլորտում կատարվող հիմնարար փոփոխություններից է: Գիտելիքներ ստանալը շատ լավ է, բայց դրանք գործի դնելը էլ ավելի կարևոր է: Պետք է շնորհակալություն հայտնեմ մեր սիրելի ուսուցիչներին իրականացրած աշխատանքի, արդյունքի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մշակույթին և լեզվին անդրադառնալու համար: Այսպիսի միջոցառումները լավ առիթ են լավագույնս ճանաչելու մեր երկրում ապրող և արարող ազգային փոքրամասնություններին. սա ինքնադրսևորման, միմյանց ճանաչելու և բացահայտելու հիանալի նախաձեռնողականություն է: Մշակույթների երկխոսությունը առարկայացել է այս գեղեցիկ գրքի տեսքով՝ «Մշակույթների հանդիպում» հրաշալի վերնագրով և կարևոր բովանդակությամբ: Այս գիրքն աշակերտների մտքի ու գաղափարների հանդիպումն է»,- ընդգծել է Դանիել Դանիելյանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Մինաս Ավետիսյանի անվան արվեստի դպրոցի սաներին նկարազարդումների համար:

Միջոցառման պաշտոնական արարողությունն ամփոփվել է դպրոցականների վոկալ և գործիքային կատարումներով. «Հերացի» բենդը ներկայացրել է հայկական և հունական երաժշտություն:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը, ՀՀ-ում Հունաստանի դեսպանության առևտրի և տնտեսական հարցերով կցորդ Էֆտիխիա Բակոպուլուն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը, հունական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…

  • Կամուրջ դեպի աշխարհ. ինչո՞ւ է անգլերենն ավելին, քան դպրոցական առարկան

    Թեմայի հեղինակ՝ Մելանյա Մկրտչյան

    Այսօր անգլերենն ավելին է, քան պարզապես քերականական կանոններն ու քննական միավորները: Այն համաշխարհային հաղորդակցության բանալին է, մշակութային դուռ և նոր հնարավորությունների սկիզբ: Շատ սովորողներ կենտրոնանում են վարժություններ կատարելու կամ բարձր…