ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը 14-րդն է Օլիմպիական խաղերում

Փետրվարի 17, 2026
Սպորտային լուրեր

Միլան և Կորտինա քաղաքներում ավարտին մոտեցող ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում ելույթ են ունեցել Հայաստանի վերջին ներկայացուցիչները:

Գեղասահքի սպորտային զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոովան և Նիկիտա Ռախմանինն ազատ ծրագրում վաստակել են 114.39 միավոր։ Կարճ ծրագրից հետո նրանք ունեին 66.27 միավոր և երկու վարժությունների հանրագումարում միավորների թիվը հասցնելով 180.66-ի՝ զբաղեցրել են 14-րդ հորիզոնականը:

Մրցելույթներն ավարտել է նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ոլորավայրէջք մրցաձևի առաջին մրցահերթում նա ցույց է տվել 1:10.12 ժամանակ և ընթացել է 37-րդ հորիզոնականում, սակայն երկրորդ փորձի ժամանակ թույլ տված խախտման պատճառով որակազրկվել և դուրս է մնացել հետագա պայքարից։ Ավելի վաղ Հարությունյանը հանդես էր եկել հսկա ոլորավայրէջք մրցաձևում, որտեղ ցույց էր տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շարքում գրավել 59-րդ տեղը:

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ: ՀՀ մարզական պատիվը պաշտպանել են նաև դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը:

Միքայել Միքայելյանը 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում 23:06.4 րոպե արդյունքով զբաղեցրել է 53-րդ տեղը, իսկ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների թվում գրավել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով:

Դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը 28 րոպե 33 վայրկյան արդյունքով 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 82-րդը տեղը: Գալստյանը հանդես է եկել նաև դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, որտեղ, սակայն, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։

Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ հանդիպել էր մարզիկներին Աշոցքի դահուկային կենտրոնում, ապա՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում»:

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում խաղարկվում է մեդալների 116 հավաքածու: Մրցումներն անցկացվում են 16 մարզաձևերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…

  • Կամուրջ դեպի աշխարհ. ինչո՞ւ է անգլերենն ավելին, քան դպրոցական առարկան

    Թեմայի հեղինակ՝ Մելանյա Մկրտչյան

    Այսօր անգլերենն ավելին է, քան պարզապես քերականական կանոններն ու քննական միավորները: Այն համաշխարհային հաղորդակցության բանալին է, մշակութային դուռ և նոր հնարավորությունների սկիզբ: Շատ սովորողներ կենտրոնանում են վարժություններ կատարելու կամ բարձր…