Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում այսօր տեղի է ունեցել ծանրամարտի Հայաստանի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և հյուրեր։
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ֆեդերացիայի նպատակներից մեկն է եղել ծանրամարտի ներքին առաջնությունները վերածել իրական տոնի. «Մենք ունենք հարուստ ավանդույթներ և մարզասերների բանակ, ուստի ոչ միայն միջազգային, այլև ներքին առաջնությունները պետք է անցկացվեն բարձր մակարդակով։ Այս հարթակում հանդես են գալու ուժեղագույն ծանրորդները, որոնք նախորդ տարիներին արդեն ապացուցել են իրենց բարձր կարգն աշխարհում»։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ Երևան են ժամանել Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեի մի շարք անդամներ՝ ընդգծելով, որ սա կարևոր քայլ է Հայաստանի առաջնության մակարդակը ևս մեկ աստիճան բարձրացնելու և մրցաշարին ավելի մեծ կշիռ հաղորդելու համար։ Նա անդրադարձել է նաև Կառավարության՝ միջազգային մրցաշարերի կազմակերպման քաղաքականությանը։
«Մեր երկիրն արդեն ունի բարձր մակարդակով մրցումներ կազմակերպելու լավ փորձ։ Երևանում անցկացված Եվրոպայի առաջնության մասին այսօր խոսում են շատերը։ Հենց այդ աշխատանքների շնորհիվ 2027 թվականին առաջին անգամ Երևանում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը»,– ընդգծել է նա։
Ներկաներին ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով տարբեր մարզաձևերի ներքին առաջնություններին կշիռ հաղորդելու կարևորությունը։
«Սա կարևոր քայլ է, որը պետք է ուղենշային լինի նաև մյուս ֆեդերացիաների համար։ Ներքին առաջնություններին պետք է հաղորդել ավելի մեծ կշիռ ու լրջություն։ Յուրաքանչյուր մարզիկի համար Հայաստանի առաջնություններում հաջողության արձանագրումը չափազանց կարևոր է, քանի որ միջազգային մեծ հարթակներում հաջողության ճանապարհը սկսվում է այստեղից»,– նշել է նախարարն ու հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է խրախուսել և աջակցել ֆեդերացիաներին՝ ներքին առաջնությունների կազմակերպման մակարդակի և որակի բարձրացման գործում։
Նրա խոսքով՝ Հայաստանի առաջնությունների կազմակերպման նշաձողի բարձրացումից առաջին հերթին շահելու է սպորտը, ինչը կարևոր է նաև սպորտի մասսայականացման առումով. «Այստեղ ներկա են նաև երեխաներ, որոնք եկել են հետևելու իրենց սիրելի մարզիկներին։ Նման հնարավորությունները նրանց ավելի են մոտեցնում սպորտին և ցույց տալիս, որ այս ճանապարհը կարող է դառնալ նաև իրենցը։ Մեր առաջնահերթությունն է՝ ապահովել ավելի մեծ թվով երեխաների սպորտով զբաղվելը, որը կնպաստի առողջ ապրելակերպի տարածմանը, ինչպես նաև ճանապարհ կբացի դեպի բարձր նվաճումներ»։
Անդրադառնալով հայկական ծանրամարտի ավանդույթներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ժառանգության շարունակականության ապահովումը համատեղ պատասխանատվություն է. «Ծանրամարտը մեր ամենասիրված և ամենահաջողակ մարզաձևերից է։ Մարզաձևի պատմությունը վկայում է լուրջ ժառանգության մասին, որի շարունակականությունն ամուր հիմք է նոր հաջողությունների համար»։
Նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի առաջնությունում ցուցադրած արդյունքները մարզիկների համար կդառնան հաջող մեկնարկ՝ տարվա ընթացքում բարձր մրցելույթների և միջազգային առաջնություններում հաղթանակների համար։
Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությանն այս տարի, ընդհանուր առմամբ, 110 ծանրորդ է մասնակցում։ Առաջնությանը մասնակցում են բոլոր առաջատար մարզիկները՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիրներ։
Մրցումները մեկնարկել են այսօր։ Վերջին մրցումային օրը նախատեսված է փետրվարի 15-ին․ այդ օրը հարթակ դուրս կգան 94 կգ, 110 կգ և գերծանր քաշային կարգերի ներկայացուցիչները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…
Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ âœ‰ï¸ «Գրի'ր նամակ՝…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…
Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…
Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց