ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանը կհյուրընկալի կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Փետրվարի 14, 2026
Սպորտային լուրեր

Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 54-րդ առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Հայաստանում: Այս մասին ազդարարվել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված Եվրոպայի մինչև 21 տարեկանների 53-րդ առաջնության փակման արարողության ժամանակ։

Միջոցառման ընթացքում Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Ժիրի Բոչեկը Եվրոպայի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանին:

Եվրոպայի Մ21 առաջնության շրջանակում կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել նաև մրցավարական և մարզչական ոլորտներում։ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Էդգար Մինասյանը հաջողությամբ հանձնել է մրցավարական որակավորման քննությունը և ստացել EKF Referee B միջազգային որակավորում։ Հայաստանի կարատեի ազգային հավաքականի ավագ մարզիչ Ալբերտ Շիրինյանը ևս ստացել է միջազգային կարգի մարզչի որակավորում։

Եվրոպայի պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների առաջնությանը մասնակցել են Դավիթ Պողոսյանը, Նանե Հարությունյանը, Նարեկ Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Գոռ Մուշեղյանը, Էրիկ Պողոսյանը, Արեն Աբգարյանը, Ալեն Գրիգորյանը, Ալվարդ Դավթյանը, Գևորգ Հակոբյանը, Տարոն Պետրոսյանը, Հովիկ Վարդանյանը, Էմանուել Գասպարյանը, Ալեն Գևորգյանը և Սուրեն Քոսակյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը Սերյոժա Մակարյանն է, ավագ մարզիչը՝ Ալբերտ Շիրինյանը:

Հիշեցնենք՝ 2025 թվականի մայիսին Հայաստանը հյուրընկալել էր նաև կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը, որին 54 երկրի շուրջ 1000 մարզիկ է մասնակցել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Teaching Grammar in High School

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…