ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների

Փետրվարի 14, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է ծանուցի ԿԳՄՍ նախարարությանը՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն:

Օրենքով սահմանված պատշաճ ծանուցմամբ ԿԳՄՍՆ պետք է ներկայացվեն նշված օրենքի 11-րդ հոդվածում նշված վավերապայմանները և ծանուցման ամսաթիվը: Հետագայում ԿԳՄՍՆ-ին անհրաժեշտ է տեղեկացնել նաև ծանուցման ժամանակ նշված վավերապայմանների փոփոխության մասին, եթե այդպիսիք առկա են:

Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը պետք է կատարի պետական տուրքի վճար՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

2026 թվականի փետրվարի 15-ից ուժի մտնող փոփոխությունների համաձայն՝ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացվելու է ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեությանը վերաբերող 22-րդ կետով: Պետական տուրքի վճարը պետք է կատարել 900005003729 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում լրացնելով՝ «Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Teaching Grammar in High School

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    ՀարգելիÕœ գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում իմ՝<<Քերականության ուսուցումը ավագ դպրոցում>> զեկույցի թեման : Խնդրում եմ գրել ձեր դիտարկումները REPORT Teaching Grammar in High School Introduction Grammar is the structural foundation of…

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…