ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Կատյա Գալստյանի արդյունքը 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում

Փետրվարի 13, 2026
Սպորտային լուրեր

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, որը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին, դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունք և 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղը:

10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 22 րոպե 49 վայրկյան արդունքով։

Վաղը՝ փետրվարի 13-ին, Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն