Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է: Կենտրոնը տրամադրում է նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ այլ ուսումնական հաստատություններում սովորող՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։ Կենտրոնի գործունեության նպատակը յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է՝ հաշվի առնելով հանրակրթական առարկայական չափորոշիչները և ծրագրերը, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները:
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնն ամբողջությամբ կպահպանի կրթահամալիրում կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը՝ դրանք ինտեգրելով արդեն որպես ռեսուրս-կենտրոն դիտարկվող կառույցի գործունեության մեջ՝ ապահովելով լսողության խանգարումներ ունեցող երեխաների աջակցության գործառույթը:
Կատարված փոփոխությամբ կապահովվի պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կկանխվի կառույցների գործառույթների կրկնությունը, և կապահովվի երեխայի կրթության իրավունքի իրականացում՝ նոր և ավելի համապարփակ մոտեցմամբ։
Ընդգծենք, որ նախկին հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերափոխելու մոտեցումը բխում է «Հանրակրթության մասին» օրենքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացի կազմակերպման համար տրված նոր կարգավորումներից: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը, և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել են «ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Աչքի տակ ունենալով կրթության նոր մարտահրավերները, հաստատված կրթական նոր չոփորոշիչները՝ 21-րդ դարի ուսուցիչը չափազանց մեծ և լուրջ զինանոց պետք է ունենա ժամանակակից աշխարհում սովորողին ուսումնական դաշտ բերելու համար: Այլևս հնաոճ…
Հարցադրում: Արդյո՞ք 10 միավորանոց համակարգը իրականում արտացոլում է աշակերտի գիտելիքը, թե՞ այն միայն լրացուցիչ սթրես է ստեղծում: Ինչպե՞ս գնահատել ջանքը, այլ ոչ միայն արդյունքը:
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց