Ազգային ժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագրի վավերացման վերաբերյալ նախագիծը։
Ներկայացնելով նախագիծը` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը հավանության է արժանացել Կառավարության նիստում, սահմանված ընթացակարգով քննարկվել է Սահմանադրական դատարանում և ներկայացվել Ազգային ժողով։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ մշակութային արժեքների պահպանության և դրանց անվտանգության ապահովման ուղղությամբ Կառավարությունն իրականացնում է հետևողական և նպատակային քաղաքականություն։ Նրա ընդգծմամբ՝ վերջին տարիներին ձեռք են բերվել և Հայաստան են վերադարձվել մի շարք կարևոր մշակութային արժեքներ։ Նա, մասնավորապես, նշել է Մատենադարանի համար ձեռք բերված արժեքավոր ձեռագրերը, ինչպես նաև վերջերս Մեծ Բրիտանիայից գնված միջնադարյան եկեղեցու փայտյա դռան փեղկը, որն առաջիկայում կտեղափոխվի ՀՀ և կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։
«Վերականգնելով նաև թանգարանների հավաքածուների համալրման պետական ծրագիրը ու անգամներով ավելացնելով դրա բյուջեն՝ Կառավարությունը հետևողական ջանք է դնում մշակութային արժեքների հայտնաբերման և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ»,– ասել է նա։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նման միջազգային համաձայնագրերը լայն հնարավորություններ են ստեղծում համագործակցային ձևաչափում կանխելու մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև դրանց ապօրինի ներմուծումն ու արտահանումը։ Նա ընդգծել է, որ համաձայնագիրը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի համապատասխան կոնվենցիայի վրա, ինչը նշանակում է, որ կողմերը գործում են միջազգային իրավունքի շրջանակում։
«Համաձայնագրի միջոցով հնարավորություն կունենանք Հունաստանի հետ փոխանակել տեղեկատվություն հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների ապօրինի շրջանառության, հափշտակման, անօրինական պեղումների և տարանցման վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել մասնագետների փոխանակման և վերապատրաստման ծրագրեր։ Սա չափազանց կարևոր է ոլորտում կարողությունների զարգացման տեսանկյունից և կօգնի արդյունավետ համագործակցություն հաստատել միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձի հարցում»,– նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը նաև արձանագրել է, որ վերջին տարիներին Հայաստան-Հունաստան միջմշակութային հարաբերություններն ու համագործակցությունը զգալիորեն խորացել են։ Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է անցած ամռանը՝ Աթենք կատարած իր աշխատանքային այցի ընթացքում, իսկ դրանից մեկ տարի առաջ Հայաստան էր ժամանել Հունաստանի մշակույթի նախարարը, որի հետ ևս քննարկվել էր համաձայնագրի ստորագրման կարևորությունը։
Նախարարը հավելել է, որ թանգարանային ոլորտում արդեն իսկ երկու երկրների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն․ առաջիկա օրերին Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի միջև կստորագրվի հուշագիր, իսկ տարվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի նմուշներ կցուցադրվեն Աթենքում։
Նախագիծը ստացել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որը ներկայացրել է պատգամավոր Նարեկ Բաբայանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց