ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ ըմբիշները 26 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված միջազգային մրցաշարում

Փետրվարի 9, 2026
Սպորտային լուրեր

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտվել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային պայքարում զբաղեցրել են առաջին հորիզոնականները։

Ազատ ոճայիններից մրցաշարի չեմպիոններ են դարձել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Արծաթե մեդալակիրներ են դարձել Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ)։

Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոններ են դարձել 60 կգ Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։

Յուրիկ Հովեյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Ռուբեն Գևորգյանը (97 կգ) դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։

Երրորդ տեղ են զբաղեցրել Արմեն Սուքիասյանը (63 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ)։

Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն