ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական ներդրումային բանկի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և ապագա նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը՝ հատկապես մարդկային կապիտալի զարգացման, կրթական ենթակառուցվածքների բարելավման ու որակյալ կրթության հասանելիության ապահովման համատեքստում։
Առանձնակի կարևորվել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ ԵՆԲ աջակցությամբ Սյունիքի մարզում ներկայում աշխատանքներ են իրականացվում մասնագիտական կրթության ոլորտում ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ուղղությամբ, որի շրջանակում նախատեսվում են նաև միջին մասնագիտական երկու հաստատությունների վերանորոգման, արդիականացման և վերազինման աշխատանքներ ու գույքով և ժամանակակից ուսումնական լաբորատորիաներով համալրում։
ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը պետք է դառնա մարզային տնտեսության ողնաշարը՝ պատրաստելով մասնագետների, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն աշխատաշուկայում։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները՝ շեշտելով դպրոցների և մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և վերանորոգման ծրագրի հաջորդ փուլի շրջանակում ակնկալվող համագործակցությունն ու կրթության ոլորտում նախատեսվող այլ կարևոր նախաձեռնություններ։
Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Ստելլա Ռենիտան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ և շարունակական համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր՝ վերահաստատելով փոխգործակցության խորացման պատրաստակամությունը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել պատմության դասերին SWOT վերլուծության կիրառման իմ փորձով: Սա ռազմավարական պլանավորման գործիք է, որը մենք կարող ենք հաջողությամբ «տեղափոխել» պատմական տիրույթ՝ սովորողի մոտ ձևավորելով…
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ «Ստեփան Զորյանի տուն-թանգարանը՝ Վանաձորի մշակութային այցեքարտ»նախագիծը միջառարկայական կապերի ապահովմամբ ուսումնական նախագիծ է, որը պետք է իրականացվի 10-րդ դասարանում «Հայ գրականություն» ուսումնական առարկայի դասավանդման շրջանակներում: Այն նպատակ ունի…
Գիտությունների պատմությունում 18-րդ դարն համարվում է առանձնահատուկ: Հենց այդ դարում Գ. Գալիլեյը կատարեց իր հանրահայտ փորձերը, որոնց արդյունքում կատարվեց մեծագույն բացահայտում.«Բնության գիրքը գրված է մաթեմատիկայի լեզվով»: Նույն ժամանակներում, ըստ Ք.…
Հարգելի գործընկերներ, սովորողների խոսքի զարգացման նպատակով կիրառում եմ բավականին հետաքրքիր, արդյունավետ մեթոդ,որը սահմանել եմ <<Շրջող թերթիկ-շարադրություն>> մեթոդ:Նոր սովորած բառերով(ես բառերը տալիս եմ`ըստ տվյալ դասարանում սովորողների թվի) սովորողներից յուրաքանչյուրը գրում է…
Առցանց գործիքների կիրառումը մաթեմատիկայի դասավանդման մեջ բերում է աննախադեպ արդյունավետություն: Ուսուցիչների համար դրանք դառնում են հզոր օժանդակ գործիքներ՝ դասապրոցեսը պլանավորելու, վիզուալիզացիաներ ստեղծելու և ուսանողների առաջընթացին հետևելու համար: Աշակերտների համար դրանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց