ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

Փետրվարի 4, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2026 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը:

Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն