ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքի դահուկային կենտրոն՝ հանդիպելու 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին, ծանոթանալու նախապատրաստական ընթացքին ու մարզումների անցկացման պայմաններին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:
Աշոցքում մարզվում են Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանն արդեն մեկնել է Միլան:
Գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը ներկայացրել է մարզումների մանրամասները, մարզիկների առօրյան, մարզաձևում ունեցած նրանց նվաճումները:
Նախարար Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մարզիկներին՝ մասնավորապես նշելով. «Օլիմպիական խաղերին մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում է. այն փորձառությունը, որ ունենալու եք այս ընթացքում, անգնահատելի է: Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար՝ ոգեշնչելու նրանց զբաղվելու դահուկային սպորտով: Վստահ եղեք՝ պետությունը ձեր կողքին է. մեր առաջնային խնդիրներից մեկը հաջողություններ արձանագրած մարզիկների օրինակը տեսանելի դարձնելն է՝ խրախուսելով ձմեռային մարզաձևերում երեխաների ներգրավվածությունը»:
Նախարարը զրուցել է Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստվածությամբ ու տրամադրվածությամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և հույս հայտնել՝ իրենց դրական տրամադրվածությունը կնպաստի, որպեսզի բարձր ցուցանիշներով վերադառնան:
ԿԳՄՍ նախարարը զրուցել է նաև պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանի հետ, որը նախորդ տարի Հայաստանի պարադահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում, իսկ այս տարվա մարտին կմասնակցի նաև ձմեռային Պարալիմպիկ խաղերին: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Գարիկ Մելքոնյանի ջանքերը, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում:
Ժաննա Անդրեասյանը մարզվող երեխաներից հետաքրքրվել է, թե որքան ժամանակ են զբաղվում դահուկավազքով, ինչպես են սովորում դպրոցում, ինչ այլ հետաքրքրություններ ունեն և այլն:
Տեղում քննարկվել են նաև ձմեռային մարզաձևերի զարգացման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների շրջանում նոր խմբերի ձևավորման հեռանկարները, այս ուղղությամբ պետության հնարավոր աջակցությունը և այլլ հարցեր:
Նախարարն իրազեկել է նաև մարզագույքի տրամադրման պետական ծրագրի մասին և նշել՝ պետք է հասկանալ, թե, մասնավորապես, այս մարզաձևի համար գույքի ինչպիսի առաջնային կարիք կա: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ներկայում քննարկվում է մարզերում մասնավոր լողավազաններում երեխաների պարապմունքների ֆինանսավորման համանմանությամբ այլ մարզաձևերով զբաղվելը ևս մասնավոր ենթակառուցվածքներում խրախուսելու ու ֆինանսավորելու հարցը: Այդ շրջանակում դիտարկվում է նաև դահուկային սպորտով զբաղվելու ցանկություն ունեցող երեխաների մարզումների ֆինանսավորման հարցը, ինչը կարող է լուրջ խթան հանդիսանալ դահուկային սպորտի զարգացման համար՝ նպաստելով դրա մասսայականացմանը:
Նշենք, որ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Թվային գործիքները (LearningApps, Padlet և այլն) անկասկած հետաքրքիր են երեխաներին, բայց արդյո՞ք դրանք չեն շեղում աշակերտին բուն ընթերցանությունից և ձեռագիր աշխատանքից: Ինչպե՞ս եք հավասարակշռում պլանշետն ու գիրքը Ձեր դասարանում, որպեսզի…
«Ինչպե՞ս եք վարվում, երբ ծնողները դժվարությամբ են ընդունում ձևավորող գնահատման կամ խաղային դասերի արդյունավետությունը՝ պահանջելով միայն «ավանդական թվանշաններ» և «լուրջ տնայիններ»: Ինչպե՞ս եք համոզում նրանց, որ այս գունավոր քարտերն ու…
Հարգելի՛ գործընկերներ, հաճախ լսում ենք, որ 4-րդ դասարանում խաղը պետք է տեղը զիջի ավելի «լուրջ» ուսումնառությանը՝ նախապատրաստվելով միջին դպրոցին: Ձեր փորձով՝ արդյո՞ք խաղային մեթոդները չեն «թուլացնում» դասապրոցեսի լրջությունը, թե՞ հակառակը՝…
Նախագծային ուսուցումը (Project-Based Learning) մաթեմատիկան դարձնում է հետաքրքիր և իմաստավորված․ Կիրառականություն – Աշակերտները տեսնում են, թե ինչպես մաթեմատիկան օգտագործվում է իրական խնդիրների լուծման մեջ (օրինակ՝ բյուջե կազմել, կամրջի մոդել նախագծել):…
Ինչպե՞ս բարձրացնել սովորողների մոտիվացիան բնագիտական առարկաների դասավանդման ընթացքում,ի՞նչ մեթոդներ կառաջակեք, հարգելի կոլեգաներ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց