Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի թանգարանում մեկնարկել է «Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը» ներառական ծրագիրը և բացվել ցուցադրություն:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Մատենադարանի թիմին և գործընկերներին ստեղծագործական ջանքի և արժեքավոր արդյունքի համար. «Այսօրինակ նախաձեռնությունների շնորհիվ Մատենադարանի հատկապես թանգարանային հատվածն առավել տեսանելի է դառնում մեր հանրային և մշակութային կյանքում, և մենք անընդհատ Մատենադարան վերադառնալու առիթներ ենք ունենում: Արված աշխատանքը թույլ է տալիս ավելի սերտ հաղորդակցվելու հանրության հետ, ավելի տեսանելի դարձնելու այն ժառանգությունը, որը կա Մատենադարանում և ավելի բազմաշերտ խոսել իրականության մասին՝ այդպիսով առավել խորությամբ ճանաչելով ինքներս մեզ»:
Նրա խոսքով՝ ներառականությունը հասարակության զարգացման համար անգերազանցելի արժեք է, քանի որ այդ ուղղությամբ իրականացվող յուրաքանչյուր գործընթաց վերաբերում է ոչ միայն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց ներառմանը, այլ նաև էապես փոխում է հանրության արժեհամակարգը։ Նախարարը հույս է հայտնել, որ այս ծրագիրն էլ մի հերթական ուղենիշ կդառնա համընդհանուր ներառման գործընթացի երկար ճանապարհին:
Արա Խզմալյանն իր ելույթում ընդգծել է, որ այսօրինակ նախաձեռնությունները լինելու են շարունակական. «Այս նախաձեռնությունը նախևառաջ քաղաքակրթական հայտ է, որովհետև յուրաքանչյուր հասարակությունում քաղաքակրթված լինելու չափանիշը նաև այն է, թե տվյալ երկրի յուրաքանչյուր քաղաքացու որքանով են հասանելի մշակույթը, կրթությունը՝ անկախ նրա սեռական պատկանելությունից, տարիքից, ֆիզիկական հնարավորություններից և այլն»։
Ելույթներով հանդես են եկել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանի կույրերի միավորման «Սոկրատ Շահնազարյանի անվան մշակույթի տան» տնօրեն, «Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» ծրագրի փորձագետ Սիփան Ասատրյանը:
«Շոշափելով մատյանները․ ամենքի Մատենադարանը» թեմատիկ կրթական ծրագիրը նվիրված է ձեռագրաստեղծման արվեստին՝ շոշափելի կրկնօրինակների միջոցով (կաշվե կազմ, եղեգնյա և փետուրե գրիչներ, մագաղաթի նմուշ, վուշե թելեր, կապտալ, միջուկ տախտակ, աստառ, տողաշար)։ Միջնադարի շունչը փոխանցելու նպատակով մասնակիցները կունկնդրեն միջնադարյան երաժշտություն, կշնչեն միջնադարյան անուշահոտ եթերայուղեր։
Ծրագրի թիրախային խումբը Երևանում և ՀՀ մարզերում բնակվող, տեսողության 1-ին և 2-րդ աստիճանի խանգարում ունեցող 4 տարեկանից բարձր անձինք են: Թանգարանում տեղադրվել են ցուցադրության նմուշների շոշափելի մանրակերտեր: Պատրաստվել են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն», Մալաթիայի Ավետարան, Ֆիրդուսի «Շահնամե» ձեռագրերի շոշափելի կրկնօրինակները:
Ծրագրի իրականացման ընթացքում ոլորտի փորձագետները կանցկացնեն խորհրդատվություն՝ ցուցանմուշների և կրթական ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Ծրագրի բացման արարողությանը ելույթ է ունեցել «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնի սան Արեգ Գալստյանը՝ «Չինար ես», «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործություններով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…
«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…
«Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…
Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց