ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեզնից յուրաքանչյուրը Տիգրան Մանսուրյանի երաժշտության հետ ունի հոգևոր և հուզական կապ». Ժաննա Անդրեասյան

Հունվարի 29, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են եղել «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգին՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։

Համերգային ծրագիրը մեկնարկել է ՀՀ օրհներգով՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության բանակի օրվա։ Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 34-րդ տարեդարձը և մաեստրո Մանսուրյանի 87-ամյակը՝ շեշտելով, որ նա մեր ամենասիրված արվեստի գործիչներից է։

«Մեզնից յուրաքանչյուրը մաեստրոյի երաժշտության հետ ունի հոգևոր և հուզական կապ, նրա ստեղծագործությունները հարազատ են բոլորիս, քանի որ դրանց երևէջները մեզ ուղեկցել են կյանքի տարբեր իրավիճակներում, և սա Մանսուրյանի արվեստի հզոր և միավորող ուժն է։ Հազվադեպ երևույթ է, երբ հանճարեղ արվեստն ու մարդկային պարզությունը մեկտեղվում են։

Սիրելի՛ մաեստրո, այս համատեղումը Ձեր դեպքում իրողություն է, որի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Ձեր պարզ, համեստ մարդկային կեցվածքն ու ներկայությունը նաև սովորեցնում են՝ ինչպես ապրել՝ թողնելով մեծագույն ժառանգություն»,- Մանսուրյանին ուղղված շնորհավորանքի խոսքում նշել է նախարարը։

Նա նաև տեղեկացրել է՝ պետության աջակցությամբ վերանորոգվում է Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնը, որը հնարավորություն կտա ձևավորել տաղանդավոր երեխաների բացահայտման և դրսևորման նոր հարթակ։

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան, համերգի դիրիժոր՝ Տիրան Նիկողոսյան)։

Համերգն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. ծրագրի գործընկեր՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: