ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Օգոստոսյան խորհրդակցությունները մոտենում են եզրագծին

Օգոստոսի 30, 2017
Պաշտոնական

Տեղի է ունեցել Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի հանրակրթական և ավագ դպրոցների տնօրենները: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարարը նշել է, որ ամփոփելով օգոստոսյան խորհրդակցությունների շարքը՝ ոլորտի ներկայացուցիչներին և հանրությանն է ներկայացվել աշխատանքների այն ողջ ծավալը, որ ողջ տարին պետք է իրականացվի: «Կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են բոլորիս ջանքերի միավորում և համալիր աշխատանք՝ անկախ վարչական պատասխանատվությունից: Մենք հիմա միջառարկայական կապերով փորձում ենք կրթական համակարգի բուրգը հստակ ձևավորել։ Շուտով պատրաստ կլինի Կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որի ներքո կձևավորվի երեք կարևոր ծրագիր՝ հանրակրթության պետական ծրագիր, բարձրագույն կրթության համակարգ և միջին մասնագիտական կրթության համալիր ծրագիր: «Ուսուցիչ» նախաձեռնությամբ էլ ուզում ենք մշակել մոտիվացված համակարգ, որը կնպաստի ուսուցչի մասնագիտական որակի բարձրացմանը, նրա սոցիալական վիճակի բարելավմանը և կնախանշի հեռանկարային զարգացումները՝ դրանով իսկ նպաստելով ուսուցչի հեղինակության վերականգնմանը: Մենք պետք է հասկանանք, որ դպրոցի առաքելությունը եռամիասնության մեջ է՝ գիտելիք, դաստիարակություն և հմտություն: Երբեմն հմտային հատկությունները՝ բնապահպանություն, քաղաքացիական կրթություն, ֆինանսական, ձեռնարկատիրական և տարբեր այլ ուղղություններ, արագ ձևավորում ենք իբրև առարկաներ, մտցնում մեր ուսումնական պլանները և դուրս մղում գիտելիք պարունակող առարկաները: Մենք պետք է կարողանանք դրանք առանձնացնել: Ավագ դպրոցներում պետք է երեխաներին սովորեցնենք հմտություններ, որով նրանք կարողանան ապրել իբրև քաղաքացի: Եթե այս համամասնությունը վերականգնենք, մեր կրթական համակարգում որակը շատ արագ կբարձրանա, որի արդյունքում կպատրաստենք հայրենասեր, իր ուժերին վստահ, աշխարհի բոլոր փոփոխություններին դիմագրավելու պատրաստ և գիտելիք ունեցող երիտասարդ»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ հմտությունները պետք է թողնել դպրոցների հայեցողությանը. «Մենք պիտի ունենանք լրացուցիչ հետդասարանային կրթության մշակված 10-12 ծրագիր, որոնք կտրամադրենք դպրոցներին՝ դրանք թողնելով վերջիններիս ընտրությանը:  Ծրագրերից երկուսի ֆինանսավորումը պետությունը կվերցնի իր վրա: Առհասարակ, ուսումնական հաստատությունը պետք է սկսի աշխատել դպրոցական ժամերից դուրս: Այս խնդիրները դնել պարտադիրի շրջանակում կամ ստիպել դպրոցներին, իհարկե, ճիշտ չէ»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է բեռնաթափել նաև ուսուցչի ավելորդ ծանրաբեռնվածությունը: «Եթե կարողանանք ֆինանսավորման հիմքը գտնել և հասնել նրան, որ յուրաքանչյուր ուսուցիչ ունենա պլանշետ, եթե կարողանանք էլեկտրոնային դասամատյան վարել, խնդիրները մեխանիկորեն կլուծվեն: Ներկայումս այդ հարցով բանակցությունների մեջ ենք մասնավոր սեկտորի հետ: Առհասարակ ուսուցիչը պետք է մեկ աշխատանք կատարի»,-նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը տնօրեններին հորդորել է ակտիվ լինել և իրենց մասնագիտական դիտողությունները հայտնել բոլոր նախագծերի վերաբերյալ: «Ամբողջ տարի լինելու է ակտիվ քննարկումների փուլ, ուստի բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք բովանդակային հարցերի լուրջ ակտիվ քննարկման: Մենք իրավունք չունենք այլևս սխալվելու և շուտափույթ որոշումներ կայացնելու, քանի որ կրթական համակարգում այդ սխալները երևում են 5-10 տարի հետո»,-ընդգծել է նախարարը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք կարևոր դերակատարում կարող են ունենալ կրթօջախների արդյունավետ գործունեության ու կրթական որակի բարելավման համար: Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է հիմնական ու ավագ դպրոցների ակտիվ համագործակցությունը: 
Հանդիպման ընթացքում տնօրենները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են համընդհանուր ներառականության անցման,  երեխայի դպրոց ընդունման և ազատման կարգի, ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի խնդիրներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…