ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այս փոփոխությունը հերթական քայլն է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և այն ՀՀ տնտեսական ու հանրային զարգացման շահերին ծառայեցնելու ուղղությամբ։
«2018 թվականից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են իրականացնում Շանհայի վարկանիշավորման սանդղակի առաջին 50 տեղերում ընդգրկված որևէ բուհում։ Ավելի քան 600 քաղաքացիներ օգտվել են տարկետման իրավունքից. նրանցից 570-ը դեռևս շարունակում են իրենց ուսումնառությունը»,- ներկայացրել է նախարարը։
Միևնույն ժամանակ, Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել՝ հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները չեն ծառայում ՀՀ հանրային և տնտեսական զարգացման օրակարգին։ Մասնավորապես, հեղինակավոր բուհերում ուսումնառությունն ավարտած 57 քաղաքացիների շրջանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից ընդամենը մեկն է վերադարձից հետո զինվորական ծառայության զորակոչվել, 4-ը զբաղվում են գիտահետազոտական գործունեությամբ, 12 քաղաքացի հետախուզման մեջ է, 40 քաղաքացիներ չեն զորակոչվել բանակ՝ այլ հիմքով. «Սա նշանակում է, որ իրականում մենք ունենք համակարգ, որը չի աշխատում, և օրենսդրական այս կարգավորումը նպատակ ունի բարելավել գործող համակարգը՝ այն դարձնելով իրապես արդյունավետ ու նպատակային»:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ տարկետում ստացած և տվյալ բուհերում ուսումնառություն իրականացնող քաղաքացիները հնարավորություն կունենան ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատել Հայաստանի Հանրապետությունում՝ Կառավարության կողմից սահմանված ոլորտներում, որը զինվորական ծառայությունից ազատվելու հիմք կհանդիսանա։ Կարգավորումը պետք է տարածվի նաև այս պահին տարկետման իրավունքից օգտվող և ուսումնառության գործընթացում գտնվող քաղաքացիների վրա:
«Այս կարգավորման հիմքում դրված է պարզ տրամաբանություն․ մեր այն քաղաքացիները, որոնք, սեփական միջոցներով հաղթահարելով համապատասխան խոչընդոտները արդեն ստացել են ուսումնառության հնարավորություն աշխարհի ամենահեղինակավոր բուհերում, պետք է ունենան նաև բավարար մոտիվացիոն գործիքակազմ՝ վերադառնալու և իրենց գիտելիքն ու հմտություններն ի նպաստ մեր երկրի ծառայեցնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա գնահատմամբ՝ այսպիսով մի կողմից կապահովվի նրանց վերադարձը, իսկ մյուս կողմից՝ Կառավարության կողմից ընդունված ենթաօրենսդրական ակտերի շրջանակում կուղղորդվի նրանց գիտելիքի և հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որտեղ դրա կարիքն առավել մեծ է։ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ նախնական քննարկումները ցույց են տալիս՝ այս օրենսդրական կարգավորումը շատ սպասված է և կարող է ստեղծել մեծ թվով բարձրակարգ մասնագետների ներգրավման հնարավորություն։ Ըստ նախարարի՝ օրենքի ընդունումից հետո երկու ամսվա ընթացքում կհաստատվեն նաև անհրաժեշտ ենթաօրենսդրական կարգավորումները՝ աշխատանքային գործունեության պայմանների վերաբերյալ։
Արձագանքելով պատգամավորների հարցերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականից սկսած՝ տարկետման համակարգ է գործում նաև ՀՀ բուհերում գերակա մասնագիտություններով սովորողների համար:
Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է՝ բազմաթիվ պետություններ հատուկ նպատակային ծրագրեր են իրականացնում քաղաքացիների կրթությունը աշխարհի լավագույն բուհերում ապահովելու համար և այդ նպատակով զգալի ֆինանսական միջոցներ են հատկացնում. «Շանհայի վարկանիշավորման համակարգում հայտնվել են այն բուհերը, որոնք լուրջ գործիքակազմերի և ցուցիչների շնորհիվ կարողանում են ապահովել համապատասխան արդյունքներ։ Այդ բուհերում կրթություն ստացած յուրաքանչյուր մարդ, վերադառնալով հայրենիք, ստեղծում է կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ ամրապնդման ներուժ, և մեր խնդիրն է այդ ռեսուրսը ճիշտ օգտագործել։
Սրանով մենք որևէ նոր խմբի համար տարկետում չենք սահմանում։ Խոսքը վերաբերում է արդեն իսկ տարկետման իրավունք ունեցող քաղաքացիների հետագա գործունեության նպատակային կազմակերպմանը։ Այս նախաձեռնությամբ մենք պարզապես փորձում ենք արդեն տարկետման իրավունք ունեցող քաղաքացիներին ավելի ճիշտ ուղղորդել և առավել արդյունավետ օգտագործել նրանց ներուժը։ Սա հեշտ և պարզ հարց չէ, սակայն կարծում եմ, որ այդ աշխատանքը կարելի է դիտարկել նաև որպես յուրատեսակ ծառայություն. մարդիկ սովորել են, ձեռք են բերել գիտելիք և հմտություններ ու հանձնառություն են ստանձնում՝ այդ գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելու այն ոլորտում, որը կսահմանվի պետության կողմից։ Այս իմաստով այն չի տարբերվում ծառայության այն տրամաբանությունից, երբ մարդն իր ներուժը ներդնում է պետության զարգացման համար»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով կրթության հայեցակարգում փոփոխություններին, մասնավոր հատվածի հետ կապի ամրապնդմանը և գիտելիքի նպատակային օգտագործմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ մոտեցումն ամրագրված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքում, որն ուժի մեջ է մտել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ից։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան