Այսօր ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ և հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը (Գրիգոր Արշավիրի Դանիելյան) նշում է 80-ամյակը:
Նրա բազմակողմանի գործունեությունը ներառում է կատարողական արվեստը, դիրիժորությունը, երաժշտագիտությունը, մանկավարժությունը և հայ հոգևոր երաժշտության ուսումնասիրությունն ու հանրահռչակումը։
Դանիել Երաժիշտը ծնվել է 1946 թ. հունվարի 18-ին Երևանում: Երաժշտական կրթություն է ստացել Չայկովսկու անվան մասնագիտական դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1985 թվականին՝ աշխարհահռչակ դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ։
Դանիել Երաժիշտն իր մանկավարժական գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ դասավանդելով մի շարք երաժշտական ուսումնարաններում:
1977–1979 թվականներին եղել է Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, 1982 թվականից գործունեություն է ծավալել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության բաժնում՝ որպես նվագախմբի ղեկավար և դիրիժորության դասախոս։ 2003 թվականին ստացել է դոցենտի, իսկ 2016 թվականին՝ պրոֆեսորի կոչում։
1997 թվականից Դանիել Երաժիշտն աշխատում է «Հոգևոր երաժշտության պետական կենտրոնում». 2006–2007 թվականներին եղել է կենտրոնի երգչախմբի դիրիժորը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան)։
Նա Հայաստանում առաջիններից է, որ հիմնել և ղեկավարել է հոգևոր երաժշտության մասնագիտացված համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982–1986), Հայաստանի հանրային ռադիոյի «Գանձերը» (1990–1991): Դանիել Երաժիշտը 1991 թվականին վերաստեղծված «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս։ Այս համույթներով նա հանդես է եկել միջազգային բեմերում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում և Մերձբալթյան երկրներում՝ մասնակցելով հեղինակավոր փառատոների, այդ թվում՝ Բախի և Հենդելի 300-ամյակներին նվիրված միջոցառումներին։
Դանիել Երաժիշտը համագործակցել է հայ անվանի երգիչների՝ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ։ Նրա մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ ձայնագրություններ Հայաստանի ռադիոյի ֆոնդի համար։ «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակը, իսկ ԱՄՆ-ում լույս է տեսել «The music of Armenia, Sharakan» լազերային սկավառակը (1996)։
Դանիել Երաժիշտը Հայաստանում առաջինն է նվագել բլոկֆլեյտա։ Որպես գնահատանքի նշան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն «Շարական» համույթին նվիրաբերել է «Moeck» մակնիշի բլոկֆլեյտաների քառյակ։
Դանիել Երաժիշտի գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 400 երաժշտագիտական հոդված և էսսե, որոնք տպագրվել են Հայկական հանրագիտարանում, ինչպես նաև «Արվեստ», «Էջմիածին», «Գարուն», «Երաժշտական Հայաստան» և այլ պարբերականներում՝ ներառյալ սփյուռքահայ մամուլը։ 2010–2018 թվականներին նա եղել է «Իրատես» թերթի երաժշտական մեկնաբանը, արժանացել է «Նարցիս» հանդեսի մրցանակին (2006)։
Հեղինակ է մի շարք հիմնարար աշխատությունների՝ «Ամենեն մաքուր հայելին ցեղին…» (2008), «Հրաշամանուկներ» (2009, երկու հատոր), «Ստեփան Լուսիկյան» մենագրություն (2012), «Կոմիտասը և այլ մեծեր» հոդվածների ժողովածու (2013)։ 2005 թվականին Վահագն Ստամբոլցյանի հետ համահեղինակել է «Երգեհոնային գրքույկը»։ Պարգևատրվել է Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է վաստակավոր գործչին ծննդյան օրվա առթիվ և մաղթում առողջություն, գիտական, ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու անսպառ եռանդ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Թվային տեխնոլոգիաները կրթության մեջ․ արդյունավետ օժանդակո՞ւմ, թե՞ նոր մարտահրավեր » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ…
Հարգելի՛ գործընկերներ, կցանկանայի քննարկել 5-րդ դասարանում անգլերենը որպես երրորդ օտար լեզու ներդնելու առանձնահատկություններն ու դրա հետ կապված մարտահրավերները: Որպես դասավանդող՝ բախվում եմ ուսումնական պլանի գերհագեցվածության խնդրին. երկու տարում չորս դասագիրք…
Նպատակ Քննարկել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը կրթության մեջ, բացահայտել դրանց հնարավորությունները և առկա մարտահրավերները, ինչպես նաև հասկանալ՝ ինչ պայմաններում և ինչ ձևաչափով կարող են դրանք առավել նպաստել ուսուցման որակի բարձրացմանը…
արգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք մեր հայրենիքի ջրային ռեսուրսները: Սևանա լիճը ոչ միայն բնական հարստություն է, այլև էկոլոգիական կարևորագույն խնդիր, որի շուրջ…
«Վերջերս 8-րդ դասարանի աշակերտների հետ իրականացնում էինք եռալեզու նախագիծ՝ «Աշխարհի իմաստնությունը դարձվածքներում»: Նպատակն էր գտնել հայերեն, անգլերեն և ռուսերեն համարժեք իդիոմները և ներկայացնել դրանց մշակութային տարբերությունները: Սկզբում աշակերտները դժվարանում էին.…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց