Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերումն ու ուղղորդումը Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական և Կառավարության ծրագրերի կարևոր առաջնահերթություններից են։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների շրջանում երկու հիմնական ռիսկի խումբ կա.
Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ դպրոց ուշ հաճախող երեխաների խմբում առավել մեծ թիվ են կազմում արական սեռի երեխաները, ինչը վկայում է այն մասին, որ դպրոց ուշ ուղարկելը որոշ ծնողներ դիտարկում են հետագա զինվորական ծառայության հարցն ինչ-ինչ եղանակներով կարգավորելու համատեքստում։
9-րդ դասարանից հետո երեխաների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվել են ներքոնշյալ մի շարք քայլեր, որոնք էապես բարելավել են իրավիճակը. եթե 2021 թվականին կրթությունը չշարունակող երեխաները տվյալ տարիքային խմբում կազմում էին շուրջ 9%, ապա ներկայում այդ ցուցանիշը 6%-ի է հասնում.
Ինչ վերաբերում է սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաներին, ապա այս մասով դեռևս 2024 թվականի գարնանը կատարվել է համապատասխան իրավական փոփոխություն, որի համաձայն` 2025-2026 ուսումնական տարվանից դպրոց ուշ հաճախող երեխաները, եթե չունեն մտավոր զարգացման լուրջ խնդիր, պետք է ընդգրկվեն իրենց տարիքային խմբին համապատասխան դասարանում։ Այս կարգավորման՝ ուժի մեջ մտնելուն նախորդող ավելի քան մեկ տարի ժամանակահատվածը նպաստել է դպրոց ուշ հաճախող երեխաների թվի նկատելի կրճատմանը։ Եթե նախկինում ամեն տարի սահմանված ժամկետից ուշ դպրոց հաճախող երեխաների թիվը շուրջ 3000-ի էր հասնում, ապա 2025-2026 ուսումնական տարում այդ ցուցանիշը եղել է 777. նշված երեխաները սովորում են 382 հանրակրթական դպրոցներում:
Այս խմբի սովորողների հետ սեպտեմբերից իրականացվել են նպատակային և անհատականացված աշխատանքներ՝ միտված ոչ միայն ուսումնական բացերի լրացմանը, այլև սոցիալ-հոգեբանական հարմարեցմանը, համադասարանցիների հետ արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորմանը և դպրոցական կյանքի բնականոն ռիթմի մեջ ներառմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանված ժամկետից ուշ դպրոց ընդունված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը և այդ գործընթացում յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքին համապատասխան պայմանի ապահովմանը՝ հիմք ընդունելով նշված երեխաների համար մշակված անհատական ուսուցման պլանները:
Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում վերոնշյալ դպրոցներում իրականացվել են տարբեր ուղղություններով մի շարք աշխատանքներ, որոնք հիմնականում դրական ազդեցություն են ունեցել սովորողների առաջադիմության վրա։ Այդ աշխատանքները կազմակերպվել են հետևյալ ուղղություններով՝
Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտի դրությամբ՝ իրականացված վերլուծության արդյունքում արձանագրվել են հետևյալ տվյալներն ու ցուցանիշները.
Նշված արդյունքները փաստում են, որ երեխաների շուրջ 80%-ը հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի դժվարությունը և սովորում է իր հասակակիցներին համընթաց։
Ուսումնական տարվա հաջորդ կիսամյակում կշարունակվեն վերը նշված աշխատանքներն այն երեխաների հետ, որոնք դեռևս լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Այսինքն՝ հավելյալ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխա կստանա համապատասխան ծառայություններն ամբողջ ծավալով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել սահմանված տարիքից ուշ դպրոց ընդունված սովորողների համար կրթական ծրագրի ամբողջական և արդյունավետ իրագործման ուղղությամբ: Միաժամանակ, նախարարությունը կգործադրի հավելյալ միջոցներ իրազեկելու բոլոր ծնողներին՝ ապահովելու սահմանված ժամկետում երեխաների դպրոց հաճախումը՝ խուսափելով երեխաների համար հավելյալ խնդիրների ստեղծումից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց