Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:
Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել ներկաներին: Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, կրթության և գիտության նախարարի hետ միասին միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, շրջանավարտներին ու աշակերտներին հանձնել է ոսկե մեդալներ և գովասանագրեր: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահից ստացել են նաև խրախուսական նվերներ:
***
Նախագահի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաղթած դպրոցականների և երիտասարդների հետ հանդիպմանը
Սիրելի՛ երեխաներ,
Սիրելի՛ երիտասարդներ,
Մեծ սիրով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում: Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ ձեզ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում, «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում ունեցած հաջողությունների համար, անշուշտ նաև՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելու կապակցությամբ: Ձեր հաջողությունները մեր ողջ ժողովրդին ուժ ու եռանդ են հաղորդում, ինձ անձամբ ոգևորում և հավատ են ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական, և պարզ է թե ինչու: Մենք ուզում ենք սրանով ընդգծել, որ մենք մեր երկրի ապագան կապում են գիտության և կրթության զարգացման հետ ու նաև ցանկանում ենք, որպեսզի ձեր օրինակը վարակիչ լինի ձեր հասակակիցների, ձեր հեռու ու մոտիկ բարեկամների, ձեր դասընկերների համար: Գիտության և ուսման նկատմամբ ծարավը, եթե այն կարելի է լավ առումով վարակ համարել, երբեք չի կարելի կանխարգելել, ընդհակառակը՝ մենք ցանկանում ենք, որ այդ վարակը տարածվի ամենուր:
Մեր ժողովուրդը միշտ սեր ու ձգտում է ունեցել գիտության նկատմամբ: Գիտեք, սիրելի՛ երեխաներ, երիտասարդներ, որ հայ ժողովուրդը տարածված է ամբողջ աշխարհով մեկ, և որտեղ հասել են հայերը, առաջին հերթին դպրոց են հիմնել: Իհարկե, դպրոց հիմնել են, որպեսզի գերազանցապես կարողանան պահպանել մայրենի լեզուն, բայց երբեք չեն սահմանափակվել միայն մայրենի լեզվի շրջանակներում, և այն առաջավորը, որ կա աշխարհում, մշտապես փորձել են ընկալել, տեղափոխել հայրենիք, տեղայնացնել ու զարգացնել: Հենց դրա շնորհիվ է , որ մեր ժողովուրդը կարողացել է հազարամյակներով այդ դժվարություններով անցնել և հասնել 21-րդ դար: Ուրեմն, դուք գիտության նկատմամբ ձեր սիրով նպաստում եք մեր ժողովրդի հարատևությանը:
Ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել ձեր խորը հետաքրքրասիրության ու աշխատասիրության համար, որովհետև միայն հետաքրքրասիրությամբ լուրջ հաջողությունների չի կարելի հասնել: Ես շատ լավ պատկերացնում եմ այն տքնաջան աշխատանքը, որ կատարել են մեր գերազանցիկները՝ ոսկե մեդալակիրները, այն աշխատանքը, որ կատարել են համաշխարհային առարկայական օլիմպիադաներում մրցանակ ստացած մեր երիտասարդները: Իմ ցանկությունն է, որպեսզի այդ նպատակասլացությունը, հետաքրքրասիրությունն ու հատկապես աշխատասիրությունը ուղեկցեն ձեզ ձեր ողջ կյանքում:
Բարեկեցության հիմքը գիտելիքն է: Մրցունակության հիմքը գիտելիքն է: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը մշտապես պատրաստ է կանգնելու ձեզնից յուրաքանչյուրի կողքին: Ես ցանկանում եմ, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո, ոմանք նաև բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց կամ նույնիսկ կես ճանապարհին ընդունվեն լավագույն այլ բուհեր: Ավարտելով մեր կամ այլ երկրների բուհեր՝ կցանկանայի, որ ձեզնից շատերը զբաղվեին գիտությամբ, որովհետև ինչպես ասացի գիտության ու ուսման նկատմամբ սերն ու ունակություններն են մեր ժողովրդին հասցրել մինչև 21-րդ դար: Ուրեմն, դուք պետք է արժանի շարունակողները լինեք մեր միջնադարյան և նորագույն ժամանակների լավագույն անհատների, նրանց ջանքերի: Մենք մշտապես պատրաստ ենք ձեզ օժանդակելու, ձեզ սատարելու:
Իհարկե, շնորհակալ եմ ձեր ծնողներին, ովքեր կարողացել են մի կողմից լավ առումով այդ վարակը տարածել ձեր մեջ, մյուս կողմից, մշտապես փորձել են պայմաններ ստեղծել, որպեսզի դուք կարողանաք և՛ լավ սովորել, և՛ հասնել արդյունքների: Բայց իմացեք՝ գլխավոր հերոսը դուք եք, պատմություն կերտողը դուք եք: Ձեր ծնողներն ու ուսուցիչները ձեզ օժանդակում են սիրով, օժանդակում են մեծավարի, օժանդակում են ավելին իմացողի դիրքերից, բայց եթե ձեր ցանկությունն ու աշխատասիրությունը չլինի, դժվար թե դուք կարողանաք հասնել լուրջ հաջողությունների:
Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք. Մամլո հաղորդագրություններ
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան